Եթե նկատի ունենանք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վերջին շրջանի եվրոպական վոյաժները, նրա հանդիպումները և ելույթները Ռուբեն Սևակի հայտնի խոսքերով և իր այսօրվա բարքերով պոռնիկ Եվրոպայում, ապա հասկանալի կդառնա, թե Հայաստանում արվամոլների, իգացողների (լեսբուհիների), բիսեքսուալների, տրանսվեստիտների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդում ինչու են արդեն պահը հասունացած համարել Հայաստան այցելելու։
«Հրապարակ» օրաթերթն օրերս տեղեկացրեց. «Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան։
ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները։
Միրզոյանը թեև ներկայացրել է, որ հասարակությունը մեծ մասամբ դեմ է կոնվենցիայի վավերացմանը, սակայն նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որի վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են»:
Արարատ Միրզոյանը, իհարկե, շատ ճիշտ է ասել, դրա համար էլ փաշինյանական իշխանությունը վերջին շրջանում աննախադեպ «իրավական տեռոր» է նախաձեռնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։
Եթե «Հրապարակի» տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրենք, որ Արարատ Միրզոյանը կամ ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը նախընտրել են տվյալ փաստը թաքցնել հանրությունից։
Ի դեպ, վերոնշյալ հանդիպման նախօրեին ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող «բարեփոխումներին»։ Համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին։ Դժվար թե Անդրեյ Շիրշելն այդպիսի գոհունակություն հայտներ, եթե Արարատ Միրզոյանը նրան Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ խոստում տված չլիներ։
ՈՒշադրություն դարձնենք նաև ս. թ. հոկտեմբերի 24-ին ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում ՀՀ Ազգային ժողովի նախագահի ելույթին ու փորձենք եզրակացնել, թե նա ինչու է համաժողովի մասնակիցներին այնպիսի ստեր ասել, որոնց մասին չպետք է խոսեր` զգուշանալով ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների շշպռոցից։ Արդյոք այդ համարձակությունը պայմանավորված չէ՞ իր կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրախորհրդի և ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խոստում, երաշխիք կամ հույս տալով… Ահա թե ինչ ստեր է ասել Արարատ Միրզոյանը վերոնշյալ համաժողովում.
«Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային…»։ Նախ փաստենք. տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ գունավոր հեղաշրջում կամ իշխանափոխություն, և երկրորդ՝ այն Հայաստանում ո՛չ անարդարությանն է վերջ տվել, ո՛չ կոռուպցիային, ո՛չ էլ օլիգարխիային։ Արարատ Միրզոյանը դժվար թե միամտություն ունենար մտածելու, որ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահներն այս ամենը, այսինքն՝ հայաստանյան իրականությունը չգիտեն, և ուրեմն չէր համարձակվի ստել, եթե համոզված չլիներ, որ իր ստերը լռությամբ ընդունվելու են ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների կողմից:
Հիշյալ համաժողովում ԱԺ նախագահի ելույթը փաշինյանական իշխանության կողմից Հայաստանի դատական համակարգի նկատմամբ նախաձեռնված, սկսված հաշվեհարդարը ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ կառույցներում լեգիտիմացնելու ուղղակի հայտ է, որպեսզի ունենա իրենից կախյալ, իրեն ենթակա, իր կամքը կատարող դատական համակարգ, բայց այն, որ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահները դրան չեն առարկել, նույնպես մտորելու տեղիք է տալիս՝ ինչի՞ դիմաց,…
Արձանագրենք. Արարատ Միրզոյանը նույն համաժողովում նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ փաշինյանական իշխանության հաշվեհարդարի լեգիտիմացման հայտ է ներկայացրել, և... կրկին չի հանդիպել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների առարկությանը։ Հավանաբար նրանք հրաշալի հասկանում են, որ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար իրավական առումով թիվ 1 խոչընդոտը ՀՀ Սահմանադրական դատարանն է ներկայիս կազմով։
«Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից և ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության և նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ,- իր հիշյալ ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։- Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը և գործարկելու զսպումների և հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից և հետևաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:
Տիկնայք և պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական և լեգիտիմ խորհրդարան և կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի և ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության և կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ»:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակով եվրաչինովնիկների այցելության առնչությամբ ուղերձով և մամուլի ասուլիսով հանդես է եկել «Սուրբ դաշինքը», որի ուղերձում մասնավորապես նշված է. «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, հանուն հայ ազգի փրկության ու հաղթանակի, հանուն հայ ազգի զավակների ապագայի:
Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող և Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները նոյեմբերի 1-ին կլինեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Նշված եվրաչինովնիկների նպատակն է հանդիպել ԱԺ պետիրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ ու համատեղ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերը և տաբուները կոտրելու» հարցը:
Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահը և անդամները ժամանել են Հայաստանի Հանրապետություն` արվամոլների, լեսբուհիների, տրանսվեստիտների և ուրիշ այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը մեր երկրում հասնելու համար քննարկումներ անցկացնելու նպատակով, ինչը մենք համարում ենք անթույլատրելի ու խստորեն դատապարտում ենք, ինչպես և դատապարտում ենք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իրականությունը Հայաստանի հասարակությունից թաքցնելու Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և մի շարք պատգամավորների քաղաքականությունը, հանրային կարծիքը մոլորեցնելու նրանց ջանքերն ու փորձերը:
«Սուրբ դաշինքի» անունից Ազգային ժողովի վերոնշյալ հանձնաժողովի անդամներին ու նախագահներին կոչ ենք անում չենթարկվել ներքին և արտաքին ցանկացած ճնշման, եթե այդպիսիք կան, բոլոր դեպքերում հրաժարվել Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահի և անդամների հետ հանդիպումից ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ ցանկացած քննարկումից, բոյկոտել դրանք ու նրանց շատ պարզորոշ հասկացնել, որ աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրում ու քրիստոնեության միջնաբերդ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ուղղակի բացառված է:
Նույն օրը` նոյեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարական նախաձեռնությունն Ազգային ժողովի դիմաց որոշել է իրականացնել բողոքի ցույց` ընդդեմ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների վերոնշյալ նպատակադրման: Դարձյալ նույն օրը, ժամը 15:00-ին «Ազատագրում» շարժումը Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց (ք. Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1, «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն) «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» կարգախոսով կազմակերպում է հրատապ պիկետ:
Բողոքի վերոնշյալ միջոցառումների մասին թեկուզ վերջին պահին տեղեկացած բոլոր քրիստոնյաները, բոլոր հայերը, այլասերումն ու պղծությունը մերժող, հայերիս ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ իրականացվող ոտնձգությանը դեմ բոլոր մարդիկ` անկախ իրենց քաղաքական հայացքներից և կողմնորոշումից, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, կարծում ենք, ինքնաբուխ կերպով կմասնակցեն վերոնշյալ միջոցառումներին: Մեր բոլոր համակիրներին ու հետևորդներին, ինչպես նաև բոլոր արժանապատիվ մարդկանց կոչ ենք անում սատարել «Կամք» նախաձեռնությանը և «Ազատագրում» շարժմանը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը և ուրիշ հեղինակավոր անձինք Ստամբուլյան կոնվենցիան համարել են հակասահմանադրական, մի շարք առումներով վտանգավոր և անընդունելի, դեմ արտահայտվել մեր երկրում նշված կոնվենցիայի վավերացմանը:
Չբացառելով Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության կողմից ԱԺ վերոնշյալ հանձնաժողովների և ԱԺ-ի վրա ուղղակի կամ անուղղակի որևէ ճնշում` Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնելու նպատակով, զգուշացնում ենք Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարությանը և Հայաստան ժամանած նշված քարտուղարության պատվիրակությանը, որ այդպիսի փաստի հայտնի դառնալու դեպքում իրենք հաջորդ անգամ Հայաստան այցելելուց առաջ կարիք կունենան շատ երկար մտածելու, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի եթե ոչ ՀՀ իշխանությունները, ապա հայ ազգը մեր երկրում նրանց, շատ մեղմ ասած, պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարի` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Ավարայրն ավարտված չէ, մարտահրավերները շատ են, կոչ ենք անում միաբան լինել ու միանալ հանուն Աստծու ու մեր հայրենիքի մղվող սրբազան պայքարին»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ