Հունաստանի իշխանություններն Անտիկիթիրա կղզում հիմնական բնակության հաստատելու համար «պաշտոնական փնտրտուք» են սկսել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Նշենք, որ Անտիկիթիրա կղզին հիմնական 24 բնակիչ ունի: Կղզու մակերեսը 20.43 քառակուսի կմ է: Այն գտնվում է Հոնիական ծովում: Կղզին 24 բնակիչ ունի` հիմնականում տարեցներ են:
«Հունաստանի իշխանությունները փնտրում են երիտասարդ բնակիչների, որ չեն վախենա դժվարություններից և կցանկանան բնակվել կղզում: Յուրաքանչյուր բնակչի տնամերձ հողատարածքով առաձատուն կտրամադրվի»,- գրում է պարբերականն ու հավելում, որ առաջիկա երեք տարիներին բնակիչներն ամսական 500 եվրո կստանան:
Նշվում է նաև, որ այս պահին կղզում ձկնորսի, շինարարի ու վարսահարդարի աշխատատեղեր կան: Այստեղ քիչ են խանութները, բանկոմատներ առհասարակ չկան:
«Ցանկալի է, որ կղզում բնակվելու ցանկություն ունեցողները Հունաստանի բնակիչներ լինեն, բայց «շահել» կարող է ցանկացածը»,- եզրափակում է աղբյուրը: