Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքի էջում նշված է, որ նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ և համոզել նրան վերադարձնել փոքրիկներին։
Երկու ամսում մայրիկը կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։ Երկվորյակների որդեգրման գործընթացը կասեցված է: Մանե Թանդիլյանը միջոցներ է ձեռնարկում մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Բոլորը, որ մտահոգված են փոքրիկների և իրենց մայրիկի ճակատագրով, սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին։