Բարեկամնե՛ր, գլոբալացնող ուժերը աշխարհն այսօր պղծում են գեյացմամբ, դրանով իսկ նկուն դարձնելով ազգեր ու ժողովուրդներ, որպեսզի առավել դյուրությամբ ամենքին բռնատիրեն: Քանի որ գիտեն՝ «Առաքինի ժողովուրդներն են միայն հզոր լինում: Ասածս որն է` պարտավոր ենք զգուշանալ` նիկոլյան կուսակցությունը, ըստ տեղեկատվական դաշտի, համասեռամոլությանը տեղի տալու հակումներ ունի: Մի բան, որ տեսանք նաև ազգային մեծ տոնին, թե ինչպես վարչապետ ու նախագահ պատվեցին գեյ երգչին՝ նրա հետ ճաշելով:
Բայց նիկոլյան շարժումը վերածվեց համահայկական զարթոնքի շարժման, և այն աստվածատյաց խնդիրները, որ պղծության կարելիությանն էին վերաբերում, ժամանակավորապես մի կողմ թողած, ամենքով սկսեցինք զարմանալ ու ծափահարել, երբ նիկոլականները սկսեցին հարուստների գողացածները բացել ու թալանը վերադարձնել: Սակայն նյութական բարեկեցության պատրանքը կամ հպարտությունը մարդկային այն թույլ տեղն է, որ կարող է մոռացնել Աստծուն ու Նրա պատվիրանները:
Որովհետև մարդու փրկության ամենաառաջին խնդիրը իր Աստծուն խոնարհ լինելն է, ապա մնացածը իրենց տեղերում կհայտնվեն:
Եվ մինչ նախորդ իշխանության ժամանակ հայոց մտավոր, աստվածասեր ուժերը քննելու իրավունք ունեին և քննեցին ու «ընտանեկան բռնության օրենքը» անհամատեղելի տեսան մեր ազգի համար, քանի որ դրա հեռահար նպատակը տանում էր ընտանիքների քայքայմանն ու երեխաներին ծնողներից խլելուն՝ տանելով նրանց «ապաստարաններ», այնտեղից էլ՝ նրանց չար նպատակների ծառայեցնելով առուծախ դարձնելու մի որոգայթ, որ գլոբալացնող ուժերն են սարքում ժողովուրդների գլխին և հայտնի է այլ երկրների ողբալի օրինակներից:
Եվ ի՞նչ. մեր վարչապետը, ում գրեթե ամեն օր ծափահարում ենք, ցավոք, ստորագրեց այդ օրենքը, օրենք, որ աշխարհի ավերման 666 համակարգի որոգայթներից մեկն է:
Ազգովին միաբանվելով, մի կերպ կարողացանք գարդասիլից հրաժարվել, քանի որ ըստ տեղեկատվության, չգիտեմ դրա որ փուլերից մեկում, ծրագրի հեռահար նպատակը նախատեսված է անպտղացման համար, նաև կյանքի համար էլ՝ անվտանգ չէ դրա պատվաստումը: Սակայն երբ պապիլոմա վիրուսը տարածվում է շնությամբ, ապա հարկ է քրիստոնյա լինել և քարոզել չշնանալ և ապաշխարում, ո՛չ թե գարդասիլ: Որոգայթող այս չար ծրագիրը ևս 666 համակարգի մեջ է մտնում, համակարգ, որ խաբեական ու ճարպիկ ուղիներ է սարքում-ստեղծում մարդկության թիվը անպտղությամբ և այլևայլ նենգ միջոցներով կրճատելու, մեկ միլիարդի հասցնելու նպատակով: Բայց ահա արդեն Հայաստանում գարդասիլի պատվաստումից հրաժարվելու խնդիրը Նիկոլն ու նրա նախարարը ի չիք դարձրին։ Ցավոտ այդ հարցը նրանք կրկին առաջ են քաշում: Արարք, որը հետընթաց է նշանակում և ո՛չ առաջընթաց:
ՈՒժեղացվեց ՀԴՄ-ների կիրառումը, որ նույնպես 666 չարի համակարգի գործոններից մեկն է: Սրա հեռահար նպատակն է՝ դրամը ապագայում թողնել միայն բանկերում, մարդու ունեցած գումարը միայն արտահայտել քարտերում, որոնցով միայն կարողանան գնում և վաճառք կատարել, ապա ևս մի փուլ էլ, որ չարի 666 համակարգի քարտերը չիպերի վերածելով տեղադրեն մարդու ձեռքին կամ ճակատին, որպես թե «դրանով ավելի է հարմար գնում առք ու վաճառքը», մի բան, որ Հայտնության գրքով զգուշացված է՝ թե հրաժարվեք այդ թիվ դրոշմը բերողից և չընդունեք, քանի որ Աստծո բարկությունը բորբոքվելու է ո՛չ միայն այդ սատանայական համակարգն ստեղծողների, այլև դրան անդամագրվողների վրա:
Հայտնի է, որ դրսից ավերման ելած ուժերը նաև համասեռամոլներին իրավունքներ տալու օրենքներ էին Հայաստանում կամենում «ներդնել» և ստիպում էին օրենսդրել, բայց ժողովուրդը, մտավորականությունը և հոգևոր դասը դեմ ելան:
Եվ բացառված չէ, որ գեյի հետ պատվո ճաշի նստած հայոց վարչապետը այդ օրենքն էլ ստորագրի: Երբ այս պղծություն որոգայթողների նպատակն է նաև մուտք գործել դպրոց ու անգամ մանկապարտեզ, եկեղեցի:
Ես այժմ միայն մի քանի ծանր մտահոգություններ հիշեցի: Թեպետ դրանք շատ են, որ սարքվում են բոլոր այն ժողովուրդների գլխին, որոնք աստվածաշնչյան իմաստությունները չեն գործադրում՝ եկող կործանումներից փրկություն գտնելու համար:
Եվ թեպետ ինքս էլ այլոց պես ուրախանում էի, թե «վարչապետը Սուրբ գիրքն է կարդում» և բազմիցս իմ էջում այդ բանի համար պարծեցա, սակայն երևում է՝ մատների արանքով է կարդում, քանի որ Աստծո ատած ամենաառաջին բանը պղծությունն է կամ դրա գայթակղությունը դնելը կամ թույլ տալը:
«Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը:
10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետև մարդու Որդին եկաւ փրկելու կորածը» (Մատթեոս 18)։
Բազմաթիվ են գայթակղության խնդիրները, ես միայն դեռ մեկ-երկուսը հիշեցի: Հավելենք նաև կուտակային կենսաթոշակը, որ նույն համակարգի որոգայթներից է:
Այսօր էլ՝ կաթողիկոսի դեմ ելած ցույցերը:
Այստեղ առաջին հերթին ո՛չ թե կաթողիկոսի արժանի կամ անարժան լինելն է արդեն կարևոր երևում, այլ որ կաթողիկոսը «դեմ է գեյական պղծամոլությանը», որ կարող է ժողովուրդ ապականել ու դարձնել կործանվող:
Իսկ աշխարհի բռնատերերն այսօր՝ այդ որոգայթներն են պատրաստում, թե այլ և թե մեր ժողովրդի գլխին, և նրանց են որսում, որ խոնարհ չեն Աստծո Խոսքով պարգևված կյանքի ելքերով ապրել:
Մենք աղոթել ու աղոթում ենք իշխանությունների համար, որ Տերը նրանցով առաջնորդի մեր ժողովրդին, ըստ ավետարանական փրկության: Բայց եթե չկամենան լսել, թող բարկությամբ բացատրի նրանց և ազատի ու պահպանի Իր քրիստոնյա ժողովուրդ հոտին:
Նախորդ իշխանությունների համար էլ էինք աղոթում, բայց նրանք ընկան նույն պատճառով, ինչ ձեզ էլ է արդեն սպառնում. «Իսկ ահա սրանք, քանի որ տեսան, թե չունեն իրենց փոխարինողներ, այդ պատճառով էլ հանդու՛գն դարձան և սկսեցին Աստծուց չերկյուղե՛լ: Երկարե՛ց Ձեռքն Իր՝ անիրավներին հատուցու՛մ անի, իսկ նրանք ահա պղծեցի՛ն Նրա օրենքը կարգած: Բայց նրանք Տիրոջ բարկության շնչից չկարողացա՛ն միաբան մնալ» (Սաղմոս 54-ից):
Մաղթում ենք ծառայել թագավորների Թագավորին՝ կենդանի Քրիստոսին՝ տասը պատվիրաններով և Ամենափրկիչ Սուրբ Ավետարանով: Եթե ո՛չ, Աստված Իր Խոսած Խոսքի Տերն է՝ մշտապես:
-Հիսուս Քրիստոս, Դո՛ւ պատերազմես Քո Բարի պատերազմը՝ հանուն մեր ժողովրդի հոգևոր և մարմնավոր փրկության:
Եվ հոգևոր ու բանավոր բարի մշակներ վեր հանես՝ Քո արդարությամբ հոտերի դաստիարակման ու պահպանման համար:
Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ