Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ավրորա» մրցանակը Չո Լա Աունին

«Ավրորա» մրցանակը Չո Լա Աունին
10.06.2018 | 21:10

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը, հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների իր պայքարի համար։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածներից։ Նա ստանալու է 100 000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1 000 000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով երեք միջազգային կազմակերպություններին, որ Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին` «Բժիշկներ առանց սահմանների», MERCY մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով։

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների և կրթությունից զրկված երեխաների իրավունքների և արդարության պայքարին զորեղ է, քան երբևէ։ 12 տարի նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների է ենթարկել նրա ընտանիքին։


«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, նրանց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին ԱԳ նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ