Վրացի երիտասարդները բողոքում են թմրանյութերի դեմ պայքարում կառավարության կոշտ քաղաքականության դեմ և կիրակի վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Նախօրեին ավելի քան 2000 ցուցարար պահանջում էր վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը:
Խորհրդարանի շենքի մոտ երեկ ազգայնական կազմակերպությունների տասնյակ անդամներ են հավաքվել, որ պայքարում են թմրամոլության և սեռական փոքրամասնությունների դեմ: Բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև: Երկու ջրցան մեքենա է տեղակայվել Ռուսթավելի պողոտայում` խորհրդարանի շենքի մոտ: Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք: Երկու ցույցերի մասնակիցներին բաժանում է ոստիկանական շարասյունը: