Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների ակցիայի վերաբերյալ. «Մոտ 10 քաղաքացիներ արդեն 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝ սահմանափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը: ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:
Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել»: