Պարկեշտությունը երբեք ավելորդ չի եղել, իսկ պարկեշտ մտածողությունը չի նշանակում հետամնացություն։ Թեև վերջին տարիներին աշխարհը փորձում է փախչել իր արմատներից, սակայն կառավարության երեկվա նիստում «Ընտանեկան օրենսգրքում» ներկայացված փոփոխությունը պետք է որ մեր ժողովրդի սրտով լինի. օրենսգիրքը հստակեցում է, որ ամուսնանալ կարող են միայն տղամարդն ու կինը։ «Ի՞նչ է, մեր օրենսգրքում այլ ձևակերպում կա՞ր»,- զարմացավ վարչապետը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց. «Եղած ձևակերպումը կարելի էր հասկանալ տարբեր կերպ»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ