ՆԱԽԵՐԳ
Խորհրդային Հայաստանում և մայրաքաղաք Երևանում մի քանի արվամոլներ կային, ի մասնավորի` օպերայի Գուրգենչիկը։ Հայ հասարակությունը նրանց հանդեպ անթաքույց նողկանք էր տածում։ Համասեռամոլները խոր թաքստոցում էին, քանզի ՀԽՍՀ քրեական օրենսգիրքը 1961-ի մարտի 7-ին թիվ 116 հոդվածով տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ (իմա` արվամոլությունը) պատժում էր մինչև 5 տարի ազատազրկմամբ։ ՀՀ գլխավոր օրենքը ծայրեծայր խորիզված է ազատականության ամենատարբեր սահմանումներով։ Եթե անձը կարող է ազատորեն փոխարինել պետությանը` ներկրելով կենսական անհրաժեշտության ամեն բան, ապա մեկ ուրիշը ներխուժում է ներկրումային մի այլ ոլորտ, ազատ և անկաշկանդ ներկրելով աղանդավորություն, համասեռամոլություն, սատանայապաշտություն և այլ դժոխային աղտեղություն։ Ահա սա է Վենետիկյան հանձնախմբի և վարկատու կառույցների հոգատարությունն առ 3-րդ հանրապետություն։ Միով բանիվ 3-րդ հանրապետության իշխանակառավարական վերնադասը հայտնագործել է եռանիվ մի հեծանիվ, որի անիվները հետ են պտտվում, և բարոյահոգեբանական ազատազրկման է դատապարտել երկիրն ու նրա ժողովրդի 99 տոկոսին։ Մենք, այո, ազատազրկված ենք սեփական հողի վրա, զի ԼԳԲՏ-ական խեղվածներն ու նրանց հայտնի-անհայտ հովանավորները սահմանախախտ լկտիությամբ սասանում են մեր պետական տան հիմքերը` գտնվելով հանրապետության իշխանությունների անթաքույց հովանու ներքո։ Հովանին երկրի վրա կարկտաբեր ամպեր կուտակեց 2009-ի վերջերին, երբ ՀՀ իշխանություններն ամոթխած պարաքայլ բռնեցին Եվրամիության առջև և վավերացրին «Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» համաձայնագիրը, հոգու խորքում վստահաբար ահռելի արգահատանք զգալով ԼԳԲՏ-ականության նկատմամբ, սակայն առերևույթ ենթարկվելով այդ երկնագույն ախտին` եվրապահանջին։
ՀԱՆՐԱՅԻՆ ՋԱՅԼԱՄԻԶՄԻ ՆՇԱՆԴՐԵՔԸ
Այս պարագայում, երբ իշխանությունն ու կառավարությունը կամա-ակամա ստանձնել են ԼԳԲՏ-ականների բարոյական անաղարտության պահպանման և ֆիզիկական անվտանգության ապահովման դերակատարումը, ազգային և պետական ինքնության պահպանումն ու պաշտպանությունը ծանրանում է հասարակության հոգնաբեկ ուսերին։ Ժամանակին ես` ձեր ծառան հեզ, ահազանգ հնչեցրի ի լուր հայ հանրության և համայն հայության` persona non grata հայտարարել սփյուռքահայ մշակութային նշանավորներին, որոնք 2013-ին հրապարակ իջան որպես ԼԳԲՏ-բարեկամներ և նրանց հոգսերի փարատիչներ ու հույսերի փարոսներ, պահանջելով 3-րդ հանրապետությունից և, առհասարակ Հայաստանից հետևյալը. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»։ Սա ուղերձ էր Արևմուտքից։ Սա Հայաստանը բարոյազրկելու մի լրբենի փորձ էր, և այս ուղերձի տակ սիրով ու նվիրումով ստորագրել է 20 ստեղծագործող մտավորական` Պիտեր Բալաքյանը (ԱՄՆ, գրող-բանաստեղծ), Քրիս Բոհջալյանը (ԱՄՆ, վիպասան, լրագրող), Էլսաեդ Դահիլանը (ԱՄՆ, գրող, նկարիչ, ուսուցիչ), Նիշան Կազազյանը (ջութակահար), Ատոմ Էգոյանը (Կանադա, կինոռեժիսոր), Արսինե Խանջյանը (Կանադա, դերասանուհի), Նենսի Ագաբյանը (գրող), Սերժ Թանգյանը (ԱՄՆ, երաժիշտ), Վիգեն Գեշիկյանը և ուրիշներ։ Այս պահին թույլ տվեք համառոտ մեջբերում կատարել խնդիրն արծարծող հրապարակումից. «Բայց հարկ է պարզել, ո՞ր դավանապաշտության կրիչներն են սույն տիկնայք և տիարք, արդյոք եհովակա՞ն են, գուցե սատանայապաշտ, միգուցե նորագույն ճանապարհային քարտեզ են ուրվագծել` ԼԳԲՏ հաղթանակով երկիրը դուրս բերել ահարկու այս ճգնաժամից» («Ծուղրուղուն կոյուղուց», «Իրատես de facto», թիվ 714, 15-18.11.2013 թ.)։
Ահազանգը կրկին հնչում է, վերոնշյալ պարոնանց և տիկնանց հայտարարել persona non grata։ Հայտարարել և արհամարհել հավիտյանս հավիտենից։
Նենսի Ագաբյանն է վերոհիշյալ ուղերձի տեքստի հեղինակը։ Եվ ահա ես` ձեր ծառան հեզ, մտորում եմ` ԼԳԲՏ-ցավքաշների սփյուռքահայ այս երկնագույն խմբակն արդյոք գաղափարական արյունակցության մեջ չէ՞ «Փինք Արմենիա-Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հետ։ Բավականին սերտ է նրանց գաղափարագեղագիտական կապը։ Սրանց ներկայացուցիչը Հովհաննես Իշխանյանն է, որը բարեխղճորեն բացում է խաղաքարտերը` շաղ տալով ահա նման թունահաբեր, որոնք սոցցանց «Առավոտ»-ում ի հայտ եկան Հ. Ի.-ի և գրող, հրապարակագիր, հանրային գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ «Դեմ առ դեմ» դիմակայության ընթացքում. «Նույնասեռականները բանակում ծառայում են, ազատամարտիկներ կան նույնասեռական։ Ապրիլյան պատերազմին նույնասեռականներ գնացին առաջին գիծ` թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ։ Նրանք կարող են լինել բանակում, պառլամենտում կարող է լինել ձեր վարսավիրը, տաքսու վարորդը...»։ Առաջնագծում այսօր հակապետական, հակահանրային և հակաքրիստոնեական ելուզակներն են, արևմտյան ֆինանսներով հագեցած և հայաստանյան օրենքներով հղփացած։
«Իրատեսի» հեղինակ Մարի Բարսեղյան-Խանջյանի հակա-ԼԳԲՏ-ական ծանրակշիռ հրապարակմանը ի պատասխան ԼԳԲՏ-ական շարժումը սեռական բնույթի ամենանողկալի հայհոյանքներն է սփռել, բայց կարճ ժամանակ անց դրանք վերացրել է, ակնհայտորեն սարսափելով պատասխանատվությունից։ Այո՜...
Մի խոսքով, բնության և մարդկության արգահատանք սեռաշեղվածների զեռուն-ոհմակը այնքան էլ մեղավոր չէ։ Մեղքի բեռը պատվով շալակել և առաջ են տանում սփյուռքահայ և հայրենական պետականաքանդարարները, երկնագույն թիկնոց հագած մոխրագույն կարդինալները, սկսած արսինեխանջյաններից և վերջացած հովհաննեսիշխանյաններով։ Այսպիսով, ջայլամային նշանադրությունը, որի մի կողմում ՀՀ օրենքներն են, մյուս կողմում էլ` սեռամոլագարները, անհապաղ պետք է չեղարկվի։ Այլ կերպ ասած` ԼԳԲՏ-ականների և նրանց մատռվակների հանդեպ պետք է կիրառվի համահայկական persona non grata-ն։
ՀՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԹՆԱՑՈՒՄԸ
Հողմաղացը զմայլված ունկնդրում է երևելի պետական և հոգևոր հայր Պարգև արքեպիսկոպոս սրբազանին. «...այս տարածքը յուրահատուկ տարածք է, և Աստված որոշակի սպասելիքներ ունի այս հողից ու նրա վրա ապրող ժողովրդից»։ Կեցցե՛ք, սրբազան։
Այս պահին խիստ պատմական մի անվարան առաջարկ ուղղեմ պատվարժան ընթերցողներիս և արթնամիտ գործընկերներիս. հայտնաբերեք և հայ հանրության, նաև, ինչ խոսք, Հայաստանի պատմության դատին ներկայացրեք այն պատգամավորների ցանկը, որոնք 2009-ին վավերացրին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին սոդոմգոմորյան օրենքը։ Նաև հարկ է պարզել, թե որքան վարկ է տրամադրվել այս նպատակը հաջողությամբ կենսագործելու համար։
Եվ ահա այստեղ մի շա՜տ կարևոր խնդիր է ելուստվում և բացատրություն պահանջում. հոգու խորքում 3-րդ հանրապետության պատգամավորներն ու կառավարիչները մի՞թե ընդունելի են համարում, որ պղծվի այս տարածքը, որից սպասելիքներ ունի Երկնային Տերը։ Եվ ահա ես` ձեր ծառան հեզ, հռչակագրում եմ` հայոց իշխանական վերնադասում (նաև օլիգարխիատում) դժվար թե գտնվի ԼԳԲՏ-ականության իրական ջատագով։ Պարզապես ոտն ի գլուխ նրանք խորասուզված են վարկային պարտավորությունների ճահճում։ Դուք քմծիծաղեցի՞ք, դուք կասկածո՞ւմ եք վարկային ճահճի ամենակուլությանը։ Իզուր։ Եվ ահա ես` ձեր ծառան հեզ, իշխանակառավարիչներին հորդորում եմ, որ հետևեն հենց այս հողմաղացյան ազդու կոչին` ի զեն։ Եվ զինավառ ու հավատավոր պայթեցրեք համասեռամոլական զինանոցները և ցամաքեցրեք ճահիճները։ Թե չէ կամա՜ց, բայց անվարան կխորասուզվեք վարկային ճահճի գարշաբույր խորքերը, որտեղ խնջույքի են նստել ԼԳԲՏ-ական քարոզիչներն ու մարտավկաները։
ՈՒրբաթօրյա հողմաղացը, ինչպես գիտեք, որքան էլ երազկոտ է, շատ ավելի կառուցողական է և լավատես։ Եվ ահա վստահասիրտ դիմում եմ ԱԺ-ին, ի դեմս` Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի, Շուշան Պետրոսյանի և Հերմինե Նաղդալյանի, Վարդան Բոստանջյանի և Գալուստ Սահակյանի, նաև Նիկոլ Փաշինյանի, Սեյրան Սարոյանի, Արման Սաղաթելյանի և, վերջապես ու ի վերջո, Արա Բաբլոյանի, պատասխանեք, պաղատում եմ, ինչո՞ւ Չինաստանում և Իրանում, նաև Թուրքիայում, Ազերբայջանում կամ Վրաստանում և շատ այլ երկրներում ԼԳԲՏ-ականներն անկյուն են մղվում, Հայաստանում դրանք բարձրացվում են պատվանդան։
ՎԵՐՋԵՐԳ
Ինչ անել սեռախեղվածների հետ։ Կասկած չկա ամենևին, նրանց պետք է արտաքսել հանրապետությունից։ ՈՒղիղ դեպի Եվրոպա։ Մի ելք էլ կա, ինչը նշված է վերնագրում` տեղակայել այս հակաբնական և ապաբանական տեսականուն կանանց գաղութում։ Հակառակ դեպքում սրանք կսանձարձակվեն և կպահանջեն, որ իրենց պսակադրությունը կատարվի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում։
Զինչեր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին...
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ