38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նա կավյոր»

«Նա կավյոր»
19.03.2013 | 14:53

Այսօր ԱԺ-ում խիստ ըմբոստ էր Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում ԱԺ խոսնակը նրան վարման կարգի հետ կապված ձայն չտվեց, ինչքան էլ որ նա համառեց: Ի վերջո, Աբրահամյանը ստիպված եղավ ընթերցել կանոնակարգի 52-րդ հոդվածը, ընդ որում, ոչ մեկ անգամ:

Ընթացքում Փաշինյանին բավականին զայրացրեց ԿԸՀ-ի նախագահի ելույթը, ինչին հետևեց Աբրահամյան-Փաշինյանը կանոնակարգային «խոսակցությունը»: «Պարոն Փաշինյան, բոլորին հրավիրում ենք «նա կավյոր»,- էլ չդիմացավ խոսնակը, սակայն առանց խոսափողի ելույթ ունեցող Փաշինյանին այլ կերպ հնարավոր չէր լռեցնել, քան խնդրելով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ