ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանից irates.am-ը հետաքրքվեց, թե ներքաղաքական ինչ զարգացումներ են սպասվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլից հետո, կարո՞ղ է իշխանափոխություն տեղի ունենալ:
«Շանտաժի ճանապարհով ո՞վ կարող է հասնել իշխանափոխության: Միայն շանտաժի ճանապարհ է, ուրիշ ոչինչ: Ինքը կարող է շատ քայլեր անել, ես իր քայլերը չեմ կարող կանխատեսել: Ինքը ընտրություններում պարտվել է»,- արձագանքեց մեր զրուցակիցը:
Նա իրատեսական չհամարեց նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի` ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչը` վայր դնել մանդատներն ու միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ