38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Զիջումը կարող է լինել «Ժառանգության» կոալիցիա մտնելը»

«Զիջումը կարող է լինել «Ժառանգության» կոալիցիա մտնելը»
04.03.2013 | 15:54

«Ես ընդհանրապես մերժում եմ դասադուլը, և այն, երբ փորձում էին այս գործընթացի մեջ ներքաշել ջավախքցիներին, որոնք իրենց բնույթով տաքարյուն են և ասպետական: Իհարկե, ջավախքցիները թասիբով ժողովուրդ են, բայց նրանք ճանապարհ են անցել ու եկել Հայաստան սովորելու, և չի կարելի օգտվել նրանց ասպետական խառնվածքից»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ: Նա ասաց, որ անձամբ հանդիպել է ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին, և վերջինս հավաստիացրել է, որ «ախալքալաքցիներին բերեք» ասելով նկատի չի ունեցել ուսանողներին, այլ կանգնած ոստիկաններին :
Խոսելով հետընտրական իրադրությունից՝ Տ. Վարդապետյանը նշեց, որ պետք է ընդունել Սերժ Սարգսյանի
վերընտրվելու փաստը: «Միտինգներն իրենց հանդարտեցման գործընթացը պետք է ունենան, և կարծում եմ, որ դրան էլ գնում է, հաշվի առնելով, որ հանրահավաքներում ավելի քիչ մարդ է հավաքվում: Կոչ եմ անում հանդուրժողականությամբ զինվել»,- ասաց նա`համոզվածությամբ, որ Ս.Սարգսյանի նախագահության այս շրջանում բարեփոխումներ լինելու են, հետևաբար` «միայն ձեռք սեղմումի, բարևի միջավայրում է հնարավոր մեր երկրի առաջընթացն ապահովել: Կարելի է համագործակցել հանուն ազգի ու պետության:
Բանախոսն անդրադարձավ նաև Ր. Հովհաննիսյանին ընտրած քաղաքացիներին. «Ես ուզում եմ հարգանքով վերաբերվել այդ 37 տոկոս ընտրազանգվածին, որոնք ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Պետք է հաշվի նստել այդ ձայների հետ»: Վերջինիս խոսքով, մենք սակավ ռեսուրսներով պետություն ենք, իսկ ամենահուզող խնդիրն այսօր արտագաղթն է, որը պետք է կասեցնել:
«Ես միշտ փորձում եմ մարդկանց դեմքին ժպիտներ տեսնել, լուսավորություն եմ փնտրում: Ցանկացած հեղափոխական գործընթաց երկիրը հետ է մղում բնական զարգացումներից: Զիջումը՝ փոխադարձ վիրավորանքներ չհնչեցնելն է, զիջումը կարող է լինել «Ժառանգության» կոալիցիա մտնելը: Ես ենթադրում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ծայրահեղության չի տանի»,-ասաց ԱԺ պատգամավորը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ