«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շատ ավելի բարձր է գնահատվում միջազգային կազմակերպությունների զեկույցներում, քան քաղաքական մշակույթը»,- «Դեբատ» ակումբում հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» կուսակցության համակիր Լարիսա Ալավերդյանը: Նա փաստեց, որ 1995 թվականից սկսած, ժողովրդի և իշխանության միջև առաջացել է անջրպետ: Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` չնայած ժողովուրդն իր քվեն տվել է ընդդիմությանը, սակայն ընդդիմությունը չի քայլել հասարակության շահերին համընթաց: Ըստ Լ. Ալավերդյանի` մենք ունեցել ենք երեք նախագահ և հինգ հաղթած թեկնածու: Լրագրողների հարցին` ինչպես է վերաբերվում մտավորականի դերին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ մենք ունենք մտավորականներ, սակայն չունենք մտավորականություն: Թեև, ըստ նրա, ունեցել ենք նաև Սիլվա Կապուտիկյանի նման բացառություններ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ