38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Խախտում ես, որ ի՞նչ անես

Խախտում ես, որ ի՞նչ անես
25.02.2013 | 20:39

Այն, ինչ այսօր կատարվեց խորհրդարանում, մեղմ ասած, ԱԺ կանոնակարգի խախտում էր, ինչի մեկնարկը տվեց ընդդիմությունը, իսկ ԱԺ-ի ղեկավարությունն էլ չկարողացավ կանխել: Նախ անկախ բովանդակությունից ու հարցի հրատապ լինելուց, ընդդիմադիր պատգամավորներն իրավունք չունեն քաղաքական ելույթներ ունենալու այն ժամանակ, երբ իրենց իրավունք է տրված միայն օրենքներին առնչվող դիտողություններ ներկայացնել: Այնինչ, երեկվա քառօրյայի սկիզբը քաղաքական դեբատներ հիշեցրեց: ԱԺ ղեկավարությունը ևս իր տեղում չէր, նա, ըստ կանոնակարգի պետք է անմիջապես անջատեր խոսափողը և հիշեցներ, որ պիտի խոսել միայն վարման կարգի ու օրակարգի հարցերի շուրջ: Իսկ եթե քաղաքական հայտարարություններ են ցանկանում անել ընդդիմադիրները, ԱԺ-ն դրա համար սահմանել է հայտարարությունների ժամ: Սակայն շոուն սկսվեց, իսկ ՀՀԿ-ն նույնիսկ չկարողացավ, իր մեծամասնությամբ, արժանի հակահարված տալ ընդդիմախոսներին: Ելույթի համար երեք ընդդիմադիրներ էին հերթագրվել ու միայն երկու ՀՀԿ-ական, մեկը` Խոսրով Հարությունյանը, ով այնքան էլ ՀՀԿ չէ:

Հաջորդը. ԱԺ խոսնակը հայտարարեց, որ պիտի քննարկեն ստեղծված իրավիճակը. հարց` ընտրությունների արդյունքները օրենսդիր մարմինը ինչպե՞ս է պատրաստվում քննարկել: ԿԸՀ-ն արդեն կայացած փաստն է ներկայացրել թվերի լեզվով, հիմա խորհրդարանը պիտի ասի` չէ՛, 58 տոկոսն այնքան էլ մեծ չէ՞ 36-ի համեմատ: Քննարկման թեմա, փաստորեն, չկա, այլ բան, եթե սրա քողի տակ քաղաքական առևտուր է թաքնված:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ