38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տարեմուտն աշխարհում

Տարեմուտն աշխարհում
01.01.2013 | 20:01

Վիետնամում նոր տարին նշվում է լուսնային օրացույցով հունվարի 21-ից փետրվարի 19-ը, փաստորեն` գարնանը և յուրաքանչյուր վիետնամցու տանը պետք է լինի ծաղկող դեղձի ճյուղ: Տոնական սեղանին պարտադիր են ծաղկեփնջերը: Մթնշաղի հետ խարույկներ են վառվում զբոսայգիներում, այգիներում, փողոցներում, ածուխի վրա բրնձից քաղրավենիքներ են պատրաստվում: Ամանորի գիշերը ներվում են բոլոր վիրավորանքները: Վիետնամցիները հավատում են, որ աստված ապրում է յուրաքանչյուրի տանը և նոր տարում բարձրանում է երկինք ու պատմում` ինչպես են տան անդամները անցկացրել տարեմուտը:

Ճապոնիայում նոր տարին դիմավորում են նոր հագուստով, համարվում է, որ նոր հագուստները առողջություն ու հաջողություն են բերում: Տարեմուտն ազդարարում են զանգերի 108 ղողանջները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ հավատալիքների, սպանում է մարդկային արատներից մեկը: Ճապոնացիներն արատներ են անվանում նախանձը, թեթևամտությունը, չարությունը, հիմարությունը, անվճռականությունը, ժլատությունը, որոնցից յուրաքանչյուրն ունի 18 աստիճան: Տարեմուտի գիշերը ճապոնացիները դուրս են գալիս դիմավորելու արևածագը և արևի առաջին շողերի հետ նվերներ են փոխանակում: Ճապոնական Ձմեռ պապը Սեգացու սանն է, նա ևս սիրում է նվերներ բաժանել:
Իրանում նոր տարին նշում են մարտի 22-ի կեսգիշերին` հրացանների կրակոցների տակ: Մեծահասակները արծաթե մետաղադրամներ են պահում ձեռքներին, որպեսզի ամբողջ տարին հարազատ վայրերից հեռու չմնան: Նոր տարվա առաջին օրն ընդունված է ջարդել տնական կավե հին սպասքը և գնել նորը:
Իսրայելում նոր տարին` Ռոշ խա-Շանան նշում են Տիշրեյ` սեպտեմբեր ամսվա սկզբին: Հրեաների համար դա աշխարհի ստեղծման տարելիցն է և աստծո թագավորության սկիզբը: Նոր տարին աղոթքների օր է: Այդ օրը մեղրով խնձոր ու նուռ են ուտում, ձուկ` իբրև հույսերի խորհրդանիշ: Յուրաքանչյուր ուտելիք ունի իր հատուկ կարճ աղոթքը, ընդունված է ուտել քաղցր սնունդ և զերծ մնալ դառը ուտելիքներից: Նոր տարվա առաջին օրը հրեաները պարտադիր գնում են ջրի մոտ, պատմում իրենց հոգսերը և ցանկությունները, կա նաև ջրի աղոթք` Թաշլիխը:

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ