38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հիմա մարդիկ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե հոգևորի, այլ ուտելու և խրախճանքի վրա»

«Հիմա մարդիկ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե հոգևորի, այլ ուտելու և խրախճանքի վրա»
24.12.2012 | 20:27

Հայ ժողովուրդը 20-ականներին ավելի էր կարևորում և պահպանում Նոր տարվա ավանդույթները, քանզի կարողանում էր պաս պահել: Այնուհետև պասին աստիճանաբար փոխարինելու եկավ խրախճանքը, և «հիմա մարդիկ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե հոգևորի, այլ ուտելու և խրախճանքի վրա»: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց նկարչուհի և ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ:

Այսօր մեզնից շատերը չգիտեն վեց օրվա խորհուրդը, որին հաջորդել է տարվա ամենասուրբ օրը` Քրիստոսի ծնունդը:
Արևելյան և Արևմտյան Հայաստանում տարբեր ձևով են նշել այդ օրը:
Արևմտյան Հայաստանում ունեցել ենք ծիսական ծառ, երբ գաթա են թխել, գաթայի վրա ճյուղ «տնկել» և զարդարել պոպոք-պնդուկով, նշով, չիր ու չամիչով, նռով, և ընտանիքի բոլոր անդամները դրա ճյուղերով զարդարել են իրենց մազերը: Դա խորհրդանշել է ուժ և հզորություն: Ըստ ազգագրագետի` կարելի է զարդարել չիչխանի, աքլորակատարի ծառերը: Չիչխանն Աստծո խորհրդանիշ է, փուշը` սիրո խորհրդանիշ, որովհետև սերը շատ դաժան է, միևնույն ժամանակ` շատ քաղցր: «Ժողովուրդն այսօր չգիտի այս ամենը: Ես ցավ եմ ապրում, որ չենք իմանում և չենք պահպանում մեր ազգայինը, հայկականը: Մենք ավելի շատ գնում ենք խրախճանքի, քան ազգային գաղափարախոսության: Ազգային գաղափարը մեռնում է մեր մեջ: Այնքան ենք հեռացել մեր մշակույթից, որ չենք մտածում տոնն ավելի հայկական դարձնելու մասին»,- ասաց ազգագրագետը:
Նրա խոսքով` Ամանորը կին է, կենաց ծառ, եղել է Վանատուր աստծո կինը: Վանատուրը հյուրընկալության աստվածն է եղել: Նրանց սիրո առաջին խոստովանությունը եղել է խնձոր տալը, և շատ հաճախ Ամանորի օրն էլ տոնածառը զարդարել են կարմիր խնձորով: Ծառը սիրում է առատություն, այդ պատճառով էլ նա առաջարկեց տոնական ծառը զարդարել տարբեր տեսակի մրգերով. «Կարող ենք ավելի գեղեցիկ զարդարել, ձևավորել այնպես, որ տուն մտնողը ոչ թե սեղանին նայի, այլ ծառին: Ավելի տոնական դարձնել այն, բայց ազգային մտածողությամբ, ոչ թե օտարամիտ»: Նոր տարվա շեմին ճյուղ դնելը խորհրդանշում է երկարակեցություն, միշտ առողջ, դալար և երջանիկ ընտանիք:
Նկարչուհին պատմեց, որ այս անգամ իր տան տոնական ծառը ձևավորել է ավելից, որը խորհրդանշում է կնոջ կերպարը: Նա խորհուրդ տվեց «տան մեծերին» հետևել ավանդույթներին և ճիշտ նշել տոնը, որ փոքրերը տեսնեն, սովորեն, կարևորեն և հետագայում օգտագործեն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6415

Մեկնաբանություններ