«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ամենաանիրական պահանջներն են ներկայացնելու

Ամենաանիրական պահանջներն են ներկայացնելու
30.05.2024 | 12:22

Ասել եմ ու կասեմ՝ Բաքվի բռնապետը երբեք չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման, դա իրեն հարկավոր չի։ Բաքվի բռնապետն անընդհատ ներկայացնելու է ամենաանհավանական պահանջները, ամենաանիրական պահանջները։ Վստահ եմ՝ նույնիսկ բանը հասցնելու է նրան, որ պահանջի ՀՀ-ի տեղանունների անվանափոխություն, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ամեն ինչ անելու է, որպեսզի այդ պայմանագիրը չստորագրվի և այդ չստորագրման մեջ մեղադրի Հայաստանին։ Նորից եմ պնդում՝ Ադրբեջանին և Թուրքիային այս պահին մի բան է պետք, որ ՀՀ-ն գրավոր համաձայնությամբ միջանցք տրամադրի իրենց։ Իրենց հարկավոր է, որ Հայաստանին հասցնեն դրան, կլինի դա պատերազմի շանտաժո՞վ, շրջափակումո՞վ, թե՞ Հայաստանի ներքին կյանքին խառնվելով, դա ամեն գնով ցանկանում են իրականություն դարձնել։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ