«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կարմիր գծերի բացակայություն

Կարմիր գծերի բացակայություն
21.10.2023 | 11:51

«Արցախի վրա հարձակմանը չխառնվենք, թե չէ Սյունիքը կգրավեն»։

Այ հիմա արդեն, առանց արցախյան գծի, իրոք Սյունիքի գրավման վտանգն առկա է։ Արցախը «հանուն փրկության» հանձնողները չեն պատկերացնում, թե թշնամին ինչ մեծ զորամիավորումներ էր պահում Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, «Եղնիկների» ու մնացած հատվածներում։ Հիմա այդ զորամիավորումները եկել են Մեղրիի, Կապանի, Գորիսի ու Սիսիսանի սահմաններ։ Սյունիքի սահմանին թշնամու հարվածային պոտենցիալը առնվազն եռապատկվել է։

Երբ ուկրաինական ղեկավարությանը հարցնում էին՝ ինչու՞ եք մի ավերված ու անմարդ Բախմուտի համար այդքան զոհեր տալիս, պատասխանը մեկն էր՝ ի՞նչ տարբերությություն որտեղ ենք զոհեր տալիս, եթե Բախմուտում չտանք, Բախմուտի հետևի քաղաքում կտանք, եթե այնտեղ էլ չտանք, ապա դրա հաջորդ քաղաքում։

Դուք գնացեք Սյունիք ու տեսեք Նիկոլի ստեղծած պաշտպանական գծերը և թշնամու տեսանյութերով նայեք «չեղած» ՊԲ-ի ստեղծած պաշտպանական գծերին։

Կեղծ է, որ եթե մարդու համար Քարվաճառը կարմիր գիծ չէր, ապա Սյունիքը կամ Երևանը իր համար կարմիր գիծ է լինելու։ Մեզ պարտադրված պայքարից խուսափելու համար պատճառ փնտրողները այն միշտ էլ գտնելու են։

Նիկոլիզմը մարդ չի, դա արժեհամակարգ է, որի կարևորագույն «արժեքներից» մեկը կարմիր գծերի բացակայությունն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ