Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ 20 տարով կնքված զինադադարի համաձայնագիր»

«Սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ 20 տարով կնքված զինադադարի համաձայնագիր»
03.08.2023 | 09:57

1919 թվին ֆրանսիական զորքերի հրամանատար մարշալ Ֆոշը, ծանոթանալով Գերմանիայի համար մշակված Վերսալյան պայմանագրի տեքստին, փառահեղ կանխատեսում էր արել. «Սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ 20 տարով կնքված զինադադարի համաձայնագիր»։

Ուղիղ 20 տարի անց սկսվել էր Երկրորդ աշխարհամարտը։

Սա՝ ի գիտությունբոլոր նրանց համար, ովքեր, առանց հասկանալու, Արցախն Ադրբեջանին զիջելով խաղաղություն են երազում։

Չի՛ լինելու նման բան։

Չե՞ք հավատում, հարցրեք «Մարշալ Ֆոշին»:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ