Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ցանկացած մրցակցություն, վերջիվերջո, մարդկությանը կհանի ժամանակավոր հավասարակշռության վիճակից

Ցանկացած մրցակցություն,  վերջիվերջո, մարդկությանը կհանի ժամանակավոր հավասարակշռության վիճակից
15.08.2024 | 08:46

Մարդկությունը, որպես տարբեր շահեր ու հնարավորություններ ունեցող մասերից բաղկացած բարդ համակարգ, ներկայում գտնվում է անհավասարակշիռ վիճակում, որից դեպի ապագա կա երկու ճանապարհ՝

1․ Տաք պատերազմ կամ ավելի մեծ անհավասարակշռություն, կամ էլ

2․ Սառը պատերազմ կամ մի նոր ժամանակավոր հարաբերական հավասարակշիռ վիճակ։

Իր հերթին, սառը պատերազմը կամ միջազգային հարաբերություններում ժամանակավոր հավասարակշիռ վիճակը կարող է ունենալ տարբեր կոնկրետ իրականացումներ, որոնք իրարից կտարբերվեն զրոյական գումարի խաղի (zero sum game, игра с нулевой суммой) ռեժիմից ունեցած նրանց հեռավորությամբ։

Զրոյական գումարի խաղի ռեժիմից ամենափոքր, այսինքն, զրո հեռավորության դեպքը նշանակում է, որ սառը պատերազմում հակամարտող կողմերի համար մեկի օգուտը մյուսի վնասն է և հակառակը։

Բայց սա իդեալականացված աբստրակտ ռեժիմ է, քանի որ անցյալ սառը պատերազմում ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև նույնիսկ լարված հարաբերությունների ժամանակ նրանց միջև եղել է առևտուր և նաև ուրիշ հարաբերություններ, որոնք շահավետ են եղել երկու կողմերի համար էլ, այսինքն, իրական կյանքը ինչ-որ չափով հեռու է եղել զրոյական գումարի խաղի (zero sum game, игра с нулевой суммой) ռեժիմից։

Բոլոր դեպքերում, անցյալ սառը պատերազմը եղել է, այսպես կոչված, սոցիալիստական ու կապիտալիստական բլոկների միջև և շեղված է եղել զրոյական գումարի խաղի (zero sum game, игра с нулевой суммой) ռեժիմից։

Դա նշանակում է, որ ապագա բազմաբևեռ ու նաև բազմաբլոկ աշխարհը, ամենայն հավանականությամբ , կզուգամիտի դեպի սառը պատերազմի տեսակի հավասարակշռություն, որը դարձյալ ինչ-որ չափով հեռու կլինի զրոյական գումարի խաղի (zero sum game, игра с нулевой суммой) ռեժիմից։

Նման պնդման հիմքում ընկած տրամաբանությունը հենված է բարդ համակարգերի այն հատկության վրա, որ ժամանակի ընթացքում նրանք դրեյֆում են դեպի իրենց ամենահավանական վիճակ։

Դեռևս ֆիզիկայում, մասնավորապես ջերմադինամիկայում և վիճակագրական մեխանիկայում, հիմնական կողմնորոշիչ գաղափարներից մեկը եղել է այն, որ ցանկացած բարդ համակարգ ձգտում է իր ամենահավանական վիճակին։

Նման գաղափարը կենտրոնական է նաև սիստեմների տեսության մեջ, քանի որ, հասկանալի լեզվով ասած, մեծ քանակությամբ մոլեկուլների և մեծ թվով մարդկանց վարքի մեջ կան հիմնարար բնույթի նմանություններ։

Այս նույն տրամաբանությամբ, որը կոնկրետ տեսք է ստանում մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության շրջանակներում, մարդկության կյանքի բլոկային ձևը իր հիմնավորումն է ստանում որպես կյանքը շարունակելու ամենահավանական ճանապարհ։

Դա նշանակում է, որ մարդկային համակարգերը ևս տարբեր պայմաններում ձգտում են դեպի իրենց ամենահավանական վիճակը, որը մրցակցային ռեժիմով ընթացող ժամանակավոր սառը պատերազմն է և որը գտնվում է zero sum game-ից ինչ որ հեռավորության վրա։

Այս իմաստով, շատ կարևոր է իմանալ կամ կանխատեսել, թե մրցակցային ռեժիմում ու սառը պատերազմի պայմաններում գտնվող աշխարհի համար այն որ հեռավորությունն է zero sum game-ից, որը մարդկության համար կլինի ամենահավանականը։

Ավելի կոնկրետ, եթե հարցին մոտենանք Չինաստանի առաջարկած աշխարհակարգի նոր մոդելի տեսանկյունից, որը ենթադրում է փոխշահավետ միջազգային հարաբերություններ, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք այն կլինի ամենահավանականը մարդկության համար, թե՞ ամենահավանական ռեժիմը կլինի շատ ավելի մոտ zero sum game-ին, քանի որ ցանկացած մրցակցություն, վերջիվերջո, մարդկությանը կհանի ժամանակավոր հավասարակշռության վիճակից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3953

Մեկնաբանություններ