ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պետք չէ Արցախը կապել մեկի շլնքին, ով միայն վնաս է պատճառել կորսված մեր լեռնաշխարհին

Պետք չէ Արցախը կապել մեկի շլնքին, ով միայն վնաս է պատճառել կորսված մեր լեռնաշխարհին
29.04.2024 | 13:13

Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են գրում` Արտակ Բեգլարյանն այսպես ասաց, այսպես գրեց, այսպես պատասխանեց, հարցազրույցներ են վերցնում նրանից:

Այսպիսի մի հարց` բայց ո՞վ է Արտակ Բեգլարյանը։ Անտուն ու հայրենազուրկ արցախցիների քաղաքական առաջնո՞րդն է, հոգևոր առաջնո՞րդն է, թե՞ խաբված, բռնի տեղահանված արցախցիների խորհրդանիշն է։

Նա ընդամենը Արայիկի շնորհիվ ժամանակին բարձր պաշտոններ ստացածներից մեկն է, որը մեծ ներդրում ունի Արցախն այս խայտառակ ու անփառունակ օրին հասցնելուն։

Եթե նա իր կատարածի համար առայսօր ներողություն չի խնդրել, մեղա չի եկել, աչքի չի ընկնում համեստությամբ, կարծում եմ, հայկական լրատվամիջոցները պետք չէ օգտվեն դրանից ու Արցախը կապեն մեկի շլնքին, ով միայն վնաս է պատճառել կորսված մեր լեռնաշխարհին։

Վարդգես ՕՎՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, մի քանի անգամ ակնարկել էի, որ նա այնքան «համեստ է», որ եթե առաջադրեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ի գերագույն ղեկավարի պաշտոններում կամ առաջարկեն Հռոմի պապի վեղարը, նա չի հրաժարվելու։

Բայց դա պատճառ չէ, որ նրան զոռով դարձնեք մեր ճակատագիրը։

Հատկապես երբ չեմ հանդիպել մի արցախցու, որ հարգի նրան։

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ