ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Այս մարդիկ ընդունակ չեն պետություն կառավարելու

Այս մարդիկ ընդունակ չեն պետություն կառավարելու
14.04.2024 | 16:02

Պարզապես ընդունակ չեն. դա հասկանալու համար պետք չէ լինել դոցենտ, ընդամենը բավական է նայել կառավարական ծրագրերը, որոնց մեծ մասը ձախողել են և ընդհանրապես տապալել են անխտիր բոլոր ոլորտները` առողջապահությունից մինչև անվտանգություն։ Սա է ողջ ճշմարտությունը և նրանք դա գիտակցում են։ Նրանք հասկանում են, որ իրավիճակը դուրս է եկել իրենց վերահսկողությունից և այդ ճշմարտությանը իրենք տիրապետում էին դեռևս 2020 թվականի կործանարար պատերազմից հետո:

Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ պարզապես չեն հեռանում։
Այդ ամենը գիտակցելու հետ մեկտեղ նիկոլենք անհանգստանում են իրենց և իրենց ընտանիքների անվտանգության համար, քանի որ գիտակցում են, որ իշխանափոխությունից հետո այդ անվտանգությունը երաշխավորված չէ։
Սա է պատճառը, որ փաշինյանը (իր բառապաշարով) լիզում է Եվրոպայի և ԱՄՆ-ի սապոգը, տերերից խնդրելով իր իշխանությունը պահպանել և իր իշխանության ամեն մի օրը մեզ` հասարակ քաղաքացիներիս, արժենում է շատ թանկ. մեկ սահմանադրությունն է վատը`պետք է փոխել, մեկ էլ Տավուշի գյուղերն ու անկլավներն են խաղաղությանը խանգարում`պետք է հանձնել, կամ ինչպես կասեր հայտնի ուսապարկը` զիջել։
Սրանց համար հայրենի հողը չունի ոչ մի արժեք։ Այս անհայրենիք դավաճանները պատրաստ են Հայաստանը վերածել երևանյան հանրապետության կամ ադրբեջանական ենթապետության, միայն թե այնտեղ իշխեն իրենք։
Սակայն ինչպես ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանց-ը, այս ամենը ավարտվելու է Կրեմլի պատերի տակ վնգստոցներով։ Մենք արդեն տեսնաք բաղձալի ապրիլի 5-ը ինչ բերեց մեր ժողովրդին, ոչ մի անվտանգության երաշխիք, ոչ մի հստակ լուծում, ընդամենը
270 մլն եվրո + 65 մլն դոլար 4 տարվա համար, այն էլ այս ֆինանսավորման մեծ մասը ուղղվելու է եվրոպական «արժեքների» ներդրմանը Հայաստանում։
Իսկ ԱԺ ամբիոնից նրա ելույթը մանիպուլյացիաների չվերջացող շարան էր։ Ինչպես միշտ իր ելույթներին բնորոշ թեզերով նախկինների և ռուսների հասցեին մեղադրականներ, ինքնախոստովանական բնույթի հայտարարություններ և ուղղակի հիստերիկ տվայտանքներ` բնորոշ հոգեպես անառողջ մարդուն։
Իսկ ո՞րն է այս խորը ճգնաժամից դուրս գալու ճանապարհը։
Այլևս ակնհայտ է, որ այս վարչախմբի օրոք ոչ մի լավ բան սպասել պետք չէ, հետևաբար առաջին քայլն է հասնել կապիտուլյանտի և իր խմբակի հրաժարականին։
Այնուհետև, շատ լավ տարբերակ է առաջարկել հարգարժան Vahe Hovhannisyan -ը, ըստ որի, պետք է ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը պետք է ընդգրկի լայն ընդդիմադիր շրջանակ և որին կտրվի մեկ տարի ժամկետ` երկիրը կարգի բերելու համար։
Ես նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է վերադառնալ կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձևին (խորհրդարանական մոդելը ՀՀ-ում չարդարացվեց), որից հետո նշանակել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ`բացառելով նախկին 3 նախագահների վերադարձը, իրենց ըստ արժանվույն գնահատելով, սակայն, իրենց էջը փակված համարելով, միայն մենք կարող ենք շարժվել առաջ։
Լիահույս եմ, որ այս բոլոր կետերի և ամենակարևորը բանակցողի փոփոխման դեպքում հնարավոր է երկիրը հանել ճգնաժամից և վերականգնվել:

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ