ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ի՞նչ է պետք մեզ

Ի՞նչ է պետք մեզ
21.11.2023 | 19:44

Տգետ, խեղճ, ամեն վայրկյան գաղթի պատրաստ, այս թշվառ վիճակին համակերպվող լինելու իրավունքը չունենք, որովհետև համակերպվելու գինը մարդկային կյանքերն են, կորուստներն ու անհայրենիք դեգերումները օտարության մեջ, իսկ պայքարի գինը՝ խաղաղությունն ու զարգացող երկիրը։

Հայաստանի պետական շահի դեմ աշխարհաքաղաքական կենտրոնների մրցավազքային պայքարում, իսկ ավելի կոնկրետ հիբրիդային պատերազմում, այս իշխանությունը լոկոմոտիվի դերում է։

Եվ սա է պատճառը, որ շատերն այսօր չափազանց «սրտացավ, ժողովրդավար և հումանիստ» են դարձել, իհարկե սրտաճմլիկ հայտարարությունների շրջանակում միայն։ Այսպիսով շղարշվում է այն մոտալուտ աղետը, որը կախված է մեր պետականության գլխին։

Մեկ դար առաջ էլ էր նույնը։ Աշխարհի հզորները դիտորդի դերում էին, երբ հայրենի բնօրրանում, Ադանայից մինչև Մուշ, ցեղասպանվում էր մի ողջ ժողովուրդ։ Եվ այդ հզորները հետո միայն հիշեցին իրենց «մարդասիրության» մասին, ի նշան այդ «մարդասիրության» ամենուր հովանավորելով հարյուրավոր հայկական որբանոցներ։

Մենք, որպես ազգ, մեր համար ճշտե՞լ ենք, մեզ որբանոցների հովանավորնե՞ր են պետք, թե անվտանգ, կայուն, զարգացող պետություն։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3788

Մեկնաբանություններ