Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Լակմուսի թղթի» օրերն են

«Լակմուսի թղթի» օրերն են
10.08.2023 | 15:25

Վագիֆ Խաչատրյանին, Ռաշիդ Բեգլարյանին և մյուսներին, որոնց, ըստ օդում կախված լուրերի, ցուցակով առևանգում և տանում են, իմ տպավորությամբ, նախապատրաստված և մշակված օպերացիա է։

Այդպիսի տպավորություն կա, SPAYKA-ի ավտոշարասյունը վկա:

Նաև չեմ բացառում, որ այդ և համանման սպասվող ցուցակները վաճառվում են, կվաճառվեն տարբեր տրամաչափի դավաճանների, թրքասերների կողմից։

Զզվելի է, ու դավաճանների «լակմուսի թղթի» օրերն են:

Իսկ դրանք շատ են՝ դավաճանները, շահամոլներն ու մորթապաշտները:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ