Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կարևոր առանցք Հայաստանի համար

Կարևոր առանցք Հայաստանի համար
15.03.2023 | 23:44

Հայաստան-Իրան-Հնդկաստան հնարավոր առանցքը ունի թե՛ տնտեսական և թե՛
աշխարհաքաղաքական լուրջ հավակնություններ։

Հայաստանի Հանրապետության համար այսպիսի առանցքը կարևոր է հատկապես այն
իմաստով, որ վերջապես Հայաստանը կարող է լինել տարածաշրջանում այնպիսի
առանցքային միավորման մաս, որի հետ կունենա ցամաքային ուղիղ կապ։ Ցամաքային
ուղիղ կապի առկայությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր է հատկապես
ճգնաժամային կառավարման տեսանկյունից։


Սա հնարավորություն է, ճգնաժամային իրավիճակներում մատակարարման անխափան
հնարավորություն ունենալու, որը հատկապես ո՛չ ինքնաբավ ռազմական տնտեսություն
ունեցող երկրի համար կենսական նշանակություն ունի։


Այս հանգամանքը նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում իրեն զգացնել տվեց։
Մյուս կողմից, թե՛ Իրանը և թե՛ Հնդկաստանը փորձում են ձևավորել ինքնաբավ ռազմական
տնտեսություն, որը Հայաստանի համար հավելյալ հնարավորություններ է ստեղծում։

Սակայն դարձյալ կարևոր է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ռազմական
տնտեսության կառուցման հարցում` սպառող թե՞ արտադրող ռազմական տնտեսություն ենք
զարգացնելու։


Սպառողական ռազմական տնտեսության պարագայում որակական փոփոխություն, ըստ
էության, չի՛ լինելու մեր անվտանգային համակարգի մեջ, իսկ արտադրող ռազմական
տնտեսություն կառուցելու պարագայում հնարավորություն կունենանք օգտվել
դաշնակիցների տեխնոլոգիական հնարավորություններից և ռեսուրսային ապահովման
տեսանկյունից կարող ենք լինել ինքնաբավ ի հաշիվ մեր այս դաշնակցային գծի։
Իրանի Չաբահար նավահանգիստը ըստ էության դառնում է Հնդկաստան-Իրան տնտեսական
հանգույց, որի շարունակությունը կարող է լինել Հայաստանի միջոցով, ինչը մեզ համար
կբերի և՛ հավելյալ տնտեսական հնարավորություններ ու աշխուժություն, և՛
ռազմավարական կոմունիկացիաներ, որոնց անհրաժեշտությունը պարզապես ակնհայտ է։
Հաջորդիվ կխոսենք Հայաստան-Իրան-Չինաստան հավանական դաշնակցային գծի մասին,
որը ո՛չ թե վերը նշված Հայաստան-Իրան-Հնդկաստան աշխարհաքաղաքական գծի
այլընտրանքը պետք է լինի, այլ փոխլրացնող աշխարհաքաղաքական գիծ, որը նաև
քառակողմ համագործակցության հարթակ կարող է ծառայել ապագայում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ