Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հրապարակային ցուցմունք դիվանագիտական իմպոտենտության մասին. Լիլիթ Գալստյան

Հրապարակային ցուցմունք դիվանագիտական իմպոտենտության մասին. Լիլիթ Գալստյան
07.08.2022 | 11:04

Կառավարության վերջին նիստում, ըստ էության, մեր հավաքական պարտության խորհրդանիշը, մեղավորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիվանագիտական իմպոտենտության, ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին։


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե երկու տարի անց (21 ամիս) վարչախմբի ղեկավարը նախ հայտարարում է.
ա. թե «խաղաղապահ օպերացիայի էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտություն, մանդատի ծավալի և ինստիտուցիոնալ հարցերի հստակեցում.
բ.․և երկրորդ, մեզ համար ճակատագրական, դեֆակտո աղետալի խոստովանությունն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյություն չունի։
Պատկերացնու՞մ եք՝ խաղաղապահ զորախմբի «էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնվում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էությունն ու առաքելությունը հայ բնակչության էթնիկ զտման, ցեղասպանության կանխարգելման խնդիրը պետք է լիներ։


Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան՝ ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնորեն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։
Տհաս արտաքին քաղաքականության արդյունքում մեկուսացման մեջ հայտնված, սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է ունակ, և արդյոք ունա՞կ է, դժվար է ասել: Թե աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկա իշխանությամբ, ներքին դիմադրողականության տոտալ կորստի պայմաններում որքանո՞վ է ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մեկ այլ հարց է։ Բայց, կարծում եմ, դժվար չէ ենթադրել, թե խաղաղապահի մանդատի վերատեսությունն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի:
Եվ, այնուամենայնիվ, շատ հստակ և պարզ հարցեր են ծագում.
ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում և մեղավորներ նշանակում եռակողմ հայտարարությունից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։
Եթե գիտես և արձանագրում ես, որ խաղաղապահ զորամիավորումն իր մանդատն արդյունավետ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգության երաշխավոր բանակն ու թիրախավորված կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահավորվում և պաշտպանվում նույնիսկ ՀՀ սահմանը։
Ի վերջո, երբ մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ ընդունում եք Բաքվից փոխանցված հինգ կետերը և հանրությանը հատուկ բանագնացներով և սորոսական սազանդարներով բթացնում էիք և շարունակում եք բթացնել «խաղաղության» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնվում խաղաղապահների մանդատի խնդիրը։


Լա՜վ, եթե եռակողմ հաստատված կառուցման պլան գոյություն չի ունեցել (ինչը հայտարարությամբ ամրագրված պարտավորություն է), իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիվ ճանապարհաշինությունը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերված բանավոր համաձայնությունների մասին, ի վերջո, խուճապ և փախուստ առաջացնելով, ինչու էիք խոսում ռազմավարական նշանակության համայնքների հանձնման մասին:


Ի՞նչ հիմքով եք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ հանձնում:
Մեղավորն ու պատասխանատուն, առաջին անգամվա զարմանքով, հոխորտում է, թե Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացվել, Ադրբեջանը չի հարգում ստանձնած պարտականությունները:
Չի՜ ներկայացվել՝ դուք ներկայացրեք, եթե իհարկե գիտեք, թե ինչ է պետությունն ու պետական շահը, ռազմավարական պլանավորումը (անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք):
Ի վերջո, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտավորություն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկյունաքարը:


Եվ, ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից չեն հարգվել ստանձնած պարտականությունները, եթե անգամ ԵՊ բանաձևն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան, էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականույթյունը, եթե միայն «խաղաղության» ամիսներին սահմանին 120-ից ավելի զոհ ունենք, ո՞ւր եք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետություն ոտքի տակ տալով, ձեր տգիտությամբ և անարժանապատիվ պահվածքով նվաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման հանձնաժողով...


Իրականում այնքան հստակ է ամեն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժեքային դեգրադացիայի և հուսահատության պայմաններում, ազգային շահի, պետականության գոյության հաշվին իշխանություն եք պահում, անցյալն ուրացողի, հաղթանակները մերժող հանձնակատարի սև իշխանություն:
Իսկ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները, որովհետև այդպես խոսում են ՊԱՐՏՎԱԾԻ և ՄԵՂԱՎՈՐԻ հետ։
Ու նրանք սողացող պատերազմով, անգամ նոյեմբերի 9-ից հետո մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։
Այդպես վարվում են ՀՀ կառավարության նիստում Չայզամի և էյվազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղություն մուրացողի հետ:
Պարտվածն ու մեղավորը պիտի գնա․ սա այնքա՜ն պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտություն է, մնացածն աղետ է ու չարիք:


Հ․Գ․ Հիմա մեր հավաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ և ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ:

Դիտվել է՝ 7325

Մեկնաբանություններ