Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բայդենը 1,9 տրիլիոն դոլար է խոստացել «Ամերիկայի փրկության» համար

Բայդենը 1,9 տրիլիոն դոլար է խոստացել «Ամերիկայի փրկության» համար
18.01.2021 | 11:49

Պաշտոնակալությունից մի քանի օր առաջ ԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիայից տուժած տնտեսության աջակցության ծրագիր՝ 1,9 տրիլիոն դոլարի չափով: Բայդենը հայտարարեց, որ անհրաժեշտ է գործել «հենց հիմա ճգնաժամի պայմաններում, որից խանգարում է դուրս գալ երկրում ծագած խզումը»: Նա ամերիկացիներին միասնության կոչ արեց հունվարի 6-ի դրամատիկ իրադարձություններից հետո, որ 46-րդ նախագահի պաշտոնակալության սպասումով անցկացնում են «պաշարման մեջ»՝ հաղորդում է RFI-ին:


«Ամերիկայի փրկության ծրագիր» կոչված տնտեսական միջոցառումների մասշտաբային փաթեթը Ջո Բայդենը ներկայացրեց հունիսի 14-ին Ուիլմինգտոնում: 1,9 տրիլիոն դոլարի ծրագիրը ներառում է ուղղակի դրամական վճարումներ բնակչությանը, օգնություն բիզնեսին և լրացուցիչ միջոցներ կորոնավարակի դեմ պայքարին, որը 400000 կյանք է խլել ԱՄՆ-ում: «Այդ ներդրումները կվերադառնան նոր աշխատատեղերի տեսքով, որ կկանխի երկարաժամկետ տնտեսական վնասը, իսկ օգուտները կգերազանցեն ծախսերը: Այս ճգնաժամային պահի մենք չենք կարող մեզ անգործություն թույլ տալ»՝ ասել է Բայդենը: 400 միլիարդ դոլար նա առաջարկում է ուղղել համավարակի դեմ պայքարին՝ պատվաստանյութերին, պատվաստման համար ինֆրակառույցների ստեղծմանը, առողջապահության համակարգին աջակցությանը: Բայդենն առաջարկում է մեկանգամյա ուղղակի վճարումներ կատարել ամերիկացիներին (1400 դոլար յուրաքանչյուրին՝ ի հավելումն 600 դոլարի, որին Կոնգրեսը հավանություն է տվել դեկտեմբերին): Ծրագրում ներառված է գործազրկության 400 դոլար դաշնային նպաստը՝ մինչև 2021-ի սեպտեմբերը: Դաշնային մակարդակով նվազագույն աշխատավարձը Բայդենն առաջարկում է կրկնապատկել՝ ներկա 7,25 դոլար՝ մեկ ժամվա համարի փոխարեն 15 դոլար:


«Ամերիկաի փրկության ծրագրում» կան նաև բիզնեսի, տրանսպորտի, մունիցիպալիտետների աջակցության միջոցառումներ, պանդեմիայի պատճառով փակված դպրոցներում առկա ուսուցման վերականգնում: Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարներ Նենսի Փելոսին և Չակ Շումերը աջակցել են Բայդենի ծրագրին, խոստանալով անհապաղ սկսել քննարկման խորհրդարանական աշխատանքը: Ընտրված նախագահի դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ունի Համայնքների պալատում, իսկ հունվարի 20-ից մեծամասնություն կստանա Սենատում:


2020-ի գարնանը, կորոնավիրուսի համաճարակի բարձրակետին, ԱՄՆ Կոնգրեսը հավանոթյուն է տվել բնակչությանն ու բիզնեսին աջակցության տնտեսական ծրագրին 2,2 տրիլիոն դոլարի չափով: Դեկտեմբերին ընդունվել է 900 միլիարդ դոլարի աջակցության ծրագիր:
Վաշինգտոնն անցել է «պաշարված դրության»՝ 46-րդ նախագահի պաշտոնակալության սպասումով: Քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Ազգային գվարդիայի 20 000 զինվորներ են տեղակայվել մայրաքաղաքում:
Հունվարի 14-ին պաշտոնակալության անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ ՀԴԲ տնօրեն Քրիս Ռեյը հաղորդեց, որ ՀԴԲ-ն հետևում է օնլայն պլատֆորմներում հունվարի 20-ին սպառնալիքներին ու բողոքի կոչերին (այդ թվում՝ զինված): Ռեյը հաղորդել է, որ ՀԴԲ-ն պարզել է Վաշինգտոնում Կոնգերսի շենքում հունվարի 6-ին անկարգությունների մասնակից 200 կասկածյալների ինքնությունը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը 80 քրեական գործեր է հարուցել անկարգությունների փաստերով:
RFI


Հ.Գ. Երկու օրից Ջոզեֆ Բայդենը կստանձնի ԱՄՆ 46-րդ նախագահի պարտականությունները: ԱՄՆ-ի համար դժվար ժամանակներում: Միջազգային փորձագետներից շատերի կարծիքով՝ իրականում ԱՄՆ-ում իշխանությունը անցնում է երիտասարդ, եռանդուն փոխնախագահի՝ Քամալա Հարիսի ձեռքը, իսկ նրանից ամեն ինչ սպասելի է: Որքանով կանխատեսելի ընթացք կունենա Ջո Բայդենի նախագահությունը, դժվար է ասել: Համենայն դեպս՝ արդեն հայտնի է, որ Բայդենի կողմնակիցմերը վերսկսել են բանակցությունները Իրանի հետ՝ միջուկային ծրագրի համաձայնագրի վերականգնման հարցով: ԱՄՆ-Իրան հարաբերությունների նորմալացումը բխում է նաև մեր շահերից: Քչերը, երևի, արձանագրեցին, որ Թեհրանը ոչ մի պաշտոնական արձագանք չտվեց հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հայտարարությանը: Ակնհայտ է, որ թե նոյեմբերի 10-ի, թե հունվարի 11-ի հայտարարությունները չեն բխում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերից:


Ավելին՝ Մոսկվա-Անկարա-Բաքու տրանսպորտային ծրագրերում, կարծես, Իրանը չկա, նախագծերը շրջանցում են Իրանին և փորձում են Ադրբեջանի մասնակցությամբ նոր տրանսպորտային ենթակառուցվածքներ ստեղծել: Մինչև պատերազմը Իրանը Հայաստանին համարում էր ԵԱՏՄ-ի մուտք և տարանցիկ կարևոր ճանապարհ: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում իր ցամաքային տարանցիկ ճանապարհի մենաշնորհը կորցնում է նաև Վրաստանը: Ընդհանրապես տարածաշրջանում կատարվում են շատ լուրջ փոփոխություններ, որոնց իր մասնակցությունն է ունենալու նաև ԱՄՆ-ը՝ նոր վարչակազմը: Հայաստանի համար շատ կարևոր է, որ այդ մասնակցության քաղաքական ուղղվածությունը լինի տարածաշրջանում հավասարակշռության ստեղծումը, ոչ միակողմանի և Հայաստանը շրջանցող ծրագրերի իրականցումը: Մոսկվա-Անկարա-Բաքու տանդեմի դեմ Հայաստանը պետք է երկկողմ և բազմակողմ առևտրական և էներգետիկ համագործակցությունը խորացնի նաև Իրանի հետ, որին կխանգարի ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետագա սրումը, եթե Բայդենը չփոխի Թրամփի վարած քաղաքականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ