ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ստորագրվեց տրապիզոնյան եռակողմ համաձայնագիրը

Ստորագրվեց տրապիզոնյան եռակողմ համաձայնագիրը
10.06.2012 | 00:21

Տրապիզոնում հունիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եռակողմ հանդիպման արդյունքով ստորագրել են Տրապիզոնյան համաձայնագիր՝ իրենց ռազմավարական համագործակցության ամրապնդման վերաբերյալ: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ նոր ձևաչափն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, այլ ծառայում է միայն իրենց երկրների ռազմավարական շահերի պաշտպանությանը: Վաշաձեն պարզաբանել է, որ համաձայնագիրը արձանագրում է հարևան երկրների ռազմավարական հարաբերությունների առկայությունը, որոնք արդեն մի քանի տարածաշրջանային տնտեսական նախագծեր են համատեղ իրականացնում: Վրաստանի արտաքին գործերի նախարարաը կարծում է, որ համաձայնագիրը դինամիկա է հաղորդելու ռազմավարական համագործակցությանը:

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ