27.12.2023|
08:06
Հերթական տարին փակում ենք հայրենիքի մի հատվածի կորստով, բայց իշխանության դիրքերի ամրապնդմամբ։ Սա նվազագույնը տարօրինակ է։ Բայց այս տարօրինակությունը բացառապես հասարակական անտարբերությամբ պայմանավորելը ավելի տարօրինակ է։ Ասել թե մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել սեփական հայրենիքի, սեփական երկրի ապագայի նկատմամբ, գուցե ճշմարտության բաղադրիչ ունի, ի վերջո վայրի անհատապաշտությունը մեզ էլ չի շրջանցել, բայց և այնպես դա չէ հիմնական պատճառը տարօրինակությունը հիմնավորելու հարցում։