Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կույրերն ու զոքանչները չե՞ն դառնա ՍՊԸ-ների ղեկավարներ

Կույրերն ու զոքանչները չե՞ն դառնա ՍՊԸ-ների ղեկավարներ
25.11.2008 | 00:00

Երեկ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թեմայով լսումներ էր կազմակերպել։ Հիմնական զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն էր, ով փորձեց հնարավորինս արդարացնել փոփոխությունների նպատակը, առաջարկելով խստացնել ապօրինի տնտեսական գործունեության համար սահմանված պատժամիջոցները, բացառել պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս հասցրած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելը։ Սարգսյանի դիտարկմամբ, ըստ վիճակագրական տվյալների, 2004-08 թվականներին արձանագրվել է տնտեսական հանցագործությունների աճ՝ հատկապես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ուղղությամբ։ Անցած տասն ամիսների ընթացքում գրանցվել է 182 դեպք՝ նախորդ տարվա տասներկու ամիսների 59-ի համեմատ։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանցագործությունների թվի աճն է պատժամիջոցների խստացմամբ պայքարն արդյունավետ դարձնելու պատճառը։ Սարգսյանն արձանագրեց, որ այսօրինակ հանցագործությունների եռապատիկ աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է ոչ միայն քննչական ենթակայության փոփոխությամբ, այլև արդյունավետ աշխատանքով։ «Քրեական գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՍՊԸ-ների և այլ կազմակերպությունների ղեկավարներ հիմնականում ընտրվում են այնպիսի մարդիկ, ովքեր չեն իրականացնում տվյալ գործունեությունը։ Պատժամիջոցների խստացումից հետո քաղաքացիները կհասկանան, որ լրջորեն են պատժվելու և այլևս չեն վերցնի որևէ սուբյեկտի գործունեությունն իրենց վրա։ Կան գործեր, որտեղ անձը բացարձակ կույր է և իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն»։ Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանն էլ շեշտեց, որ մի շարք օրենքների հետ այս փոփոխությունը հակասություններ ունի և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Պատգամավորը նաև հռետորական հարց հնչեցրեց. «Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ խոսեց հարկային ոլորտի թերությունների մասին։ Ի՞նչ է փոխվել այս մարմնում»։
Այս փոփոխությունների «գլխին» սառը ջուր լցրեց արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Քրիստ Փիլոսյանը, ով նախ նախաձեռնությունը ժամանակավրեպ համարեց, իսկ կառավարության հիմնավորումը՝ «լրիվ հակառակի» ապացույց։ «Մեզ մոտ ընդունված է դիսկուսիա բացել՝ Հայաստանում կա՞ տնտեսական ճգնաժամ, թե՞ ոչ։ Էդ դիսկուսիան կարող է տեղի ունենալ այն շրջանակում, որը կտրված է իրականությունից։ Ճգնաժամ վաղուց կա։ Այսօրվա պայմաններում նման փոփոխությունների ընդունումը պարզապես մեկ քայլ հետ է այն լիբերալ գաղափարներից, որոնց մասին մեր կառավարությունը սիրում է խոսել»,- հավաստիացրեց Փիլոսյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ