ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սերժ Սարգսյանը չի պատկերացրել, որ ներսից այդքան մեջքից հարվածողներ կլինեն

Սերժ Սարգսյանը չի պատկերացրել, որ ներսից այդքան մեջքից հարվածողներ կլինեն
13.07.2024 | 18:58

Բայց այս Պուտինը տարօրինակ մարդ է` իր «ընկերոջ» ծնունդը պաշտոնապես շնորհավորել է ընդամենը 4 տարի առաջ, իսկ ռեկետյոր աննայի, առանց նստարանի հեծանիվ քշող (որի հետևանքով ցավեր է զգում), ամուսնու ծնունդն այս տարի շնորհավորել է:

Վերջ՝ ես այլևս խռովել եմ և 2030 թ. Պուտինի օգտին «չեմ քվեարկելու»։

Վլադիմիր Վլադիմիրովիչ՝ բա նման բան կարելի՞ է անել, ախր «ընկերոջդ» որոշ աջակիցներ կարծում են, որ դուք մինչև հիմա «շատ մտերիմ» եք, հույս ունեն, որ «ընկերդ» կգա իշխանության Արցախ, Շահումյան, Գետաշեն, Գանձակ, Նախիջևան, Մասիս սարն իր արվարձաններով, Ղարս, Վան, Սուրմալու, Անի և այլն, ամբողջը կազատագրի և հերոսաբար հետ կբերի։

Ամենակաևորը, որ վերոնշյալ աջակիցները Բագրատ Սրբազանին ստորադասում են Պուտինի «ընկերոջից» ձեռքի հետ էլ քննադատում են Սերժին, որ իբրև ինքն է խանգարում, որ շարժումը մինչև հիմա չի հաջողել։

Իսկ ինչ վերաբերվում է «նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի» ասածին, կարծում եմ, 3-րդ նախագահը նկատի է ունեցել այն, երբ նիկոլն ասում էր «դուք իրավիճակին չեք տիրապետում, իրավիճակ է փոխվել»: Սերժ Սարգսյանը չի պատկերացրել, որ ներսից այդքան մեջքից հարվածողներ կլինեն և դրսի անհամատեղելի ուժերը կգան կոնսեսուսի և կկանգնեն տականքի մեջքին, որպեսզի վերջինը իշխանությունը զավթի։

Քանի դեռ որոշ քաղաքականապես ակտիվ անձեր կշարունակեն զբաղվել բանսարկություններով` ռեկետյոր անո տոտայի ամուսինն ամուր նստած կլինի իր աթոռին։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4717

Մեկնաբանություններ