ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլը, Նիկոլի իշխանությունը և Լոռիում ու Տավուշում գետերի վարարմամբ տեղի ունեցած աղետը

Նիկոլը, Նիկոլի իշխանությունը և Լոռիում ու Տավուշում գետերի վարարմամբ տեղի ունեցած աղետը
31.05.2024 | 15:12

Նկատի ունենալով Նիկոլին և իր ոհմակը, Բագրատ սրբազանն ասաց՝ ամենամեծ աղետն իրենք են

Կառավարության շենքի մոտ բողոքի միջոցառման ընթացքում Բագրատ սրբազանն անդրադարձավ նաև Դեբեդի և այլ գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26- ին տեղի ունեցած աղետին: Իր խոսքում շարժման առաջնորդը մասնավորապես ասաց.

«Էն, որ մեզ մեղադրում էին չէ, որ ցույց եք անում, հավաք եք անում, մարդիկ տառապում են,փաստվում է, որ դա էլ իրենց մեղքով, կանխարգելման հնարավորություն ունեցել են, և երեկ ես մի փոքրիկ՝ 3 նախադասություն ընթերցեցի, թե ինչպես էր հնարավոր կանխարգելել: Այս մարդիկ ոչ գիտնականների հետ են խոսում, ոչ մասնագետների հետ են խոսում, ոչ մի բան: Եվ թողնված է բարձիթողիի:

Միգուցե, ես մեղք չվերցնեմ, դիդմա՞մբ են արել՝ կանխելու համար ցույցը… Միգուցե դիդմա՞մբ են արել, կարող է ինչ- որ փողե՞ր կան ստանալու ինչ-որ տեղից… Ես անկեղծորեն չգիտեմ, մեղք էլ չեմ վերցնի վրաս՝ ասելու, որ հենց այդպես է: Բայց վարկած է: Վարկած է, որը կյանքի իրավունք ունի՝ հաշվի առնելով այդ տարբեր գիտնական մարդկանց, որոնց ես անձնապես խնդրել եմ, որ մի հատ տեղեկանք ներկայացնեն, թե ինչ էր սա, հնարավո՞ր էր կանխել, հնարավոր չէ՞ր կանխել, եթե հնարավոր չէր, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին, որ մարդկանց ապահովություն լիներ և այլն, և այլն: Եվ տվել են բոլորը:

Հիմա իմ ասելիքն ինչ է, որ էս մարդիկ ոչ մի բան ոչնչից ոչ հասկանում են, ոչ էլ ինչ- որ մեկին հարցնում են, որը հասկանում է: Եվ ամենամեծ աղետը, հետևաբար, իրենք են: Մեր կյանքը բարձիթողի վիճակում է, էն որ ասում են իրենց բարբառով, «խալաստոյ գցած» վիճակում է»:

Ներկայացնենք մի տեղեկություն, որը, հնարավոր է, կապ ունի աղետի հետ՝ բարձրացնելով հորդառատ անձրևի հետևանքով գետերի վարարման մակարդակը և մեծացնելով աղետի մասշտաբները:

Դեռ ապրիլի 19- ին Լոռու մարզպետի (Արամ Ղազարյան) աշխատակազմը մարզպետարանի կայքում «Ձորագետ և Դեբեդ գետերի ափամերձ տարածքներում հորդորում ենք ցուցաբերել զգոնություն» վերտառության ներքո հրապարակել է հետևյալ տեղեկությունը.

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ- ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:

Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:

Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»:

Մայիսի 26- ին Լոռու և Տավուշի մարզերի Թումանյան, Ալավերդի, Փամբակ, Տաշիր, Դիլիջան և բազմաթիվ այլ համայնքներում գետերի վարարման հետևանքով արձանագրված աղետից հետո համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը հավանաբար պատկերում է հիշյալ կայանի ջրամբարից ջրի արագ բացթողումը:

Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է .

«Այ քեզ անհարմար բան, էն ո՞վ էր ինձ ասում աղետի հետ նիկոլը կապ չունի։

Անգրագետ կադրերի արդյունք է ու դեբիլների ծափերի։

Ապրիլի 19- ին արդեն զգուշացնում էին աղետի մասին»։

Թե Նիկոլ հայադավի և իր ոհմակի «թավշյա»- ից հետո ովքեր նշանակվեցին մարզպետներ, հիմնականում ովքեր են աշխատում մարզպետարաններում առանցքային պաշտոններում, գաղտնիք չէ և այս հրապարակմամբ չենք անդրադառնա: Մեր ուշադրությունը բևեռենք մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված վերոնշյալ հայտարարության վրա, և ոչ նույնիսկ այն փաստի, որ տվյալ տեղեկատվությունը հրապարակած, հրապարակման թույլտվություն տված մարզպետարանի պաշտոնյաները (միայն թե չասեք, թե մինչ հրապարակումը, մարզպետն այն չի կարդացել…) չգիտեն իրենց մարզով անցնող գետի ճիշտ անվանումը, և «Դեբեդ» բառի փոխարեն, գրել են Դեբետ:

Նախ, «ՁորաՀԷԿ- ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի այդ ի՞նչ խափանումների մասին է խոսքը, որոնք մի քանի ժամ կամ առավելագույնը մի քանի օր տևելու փոխարեն, կարող են տևել 4 – 5 ամիս (ապրիլից մինչև օգոստոս): Ո՞վ է տվյալ ՀԷԿ- ը շահագործող ընկերության սեփականատերը, ղեկավարը, որոնց նկատմամբ զգացվում է մարզպետարանի հովանավորչական վերաբերմունքը, այլապես չպետք է թույլ տրվեր, աննորմալ և անհանդուրժելի մի բան պետք է համարվեր մինչև օգոստոս կայանի հնարավոր կանգը:

Երկրորդ. տվյալ ՀԷԿ- ը կառուցելու կամ շահագործելու թույլտվություն ստացած ընկերությունը եթե իր խոստացած ներդրումներն ամբողջությամբ կատարած լիներ, էներգահամակարգի աշխատանքը մինչև օգոստոս կարող է խափանումների վտանգի տա՞կ լիներ…

Չենք ուզում մտածել, որ էներգահամակարգի աշխատանքի խափանումների վերաբերյալ մարզպետարանի կայքում հրապարակվածը վերաբերում է ոչ թե ՀԷԿ- ի, այլ մարզի կամ Հայաստանի էներգահամակարգին, որովհետև կստացվի, որ այդ դեպքում Նիկոլի իշխանության օրոք մենք, ըստ էության, նորմալ գործող էներգահամակարգ չունենք, քայքայվել է նաև դա: Հիմա, սակայն, անդրադառնանք ամենակարևորին՝ մարզպետարանի կայքում հրապարակված զգուշացմանը՝ «Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»:

Ա՛յ քեզ բա՜ն… Նիկոլի չինովնիկները լրի՞վ են խայտառակել իրենց: Լավ, պատկերացնենք, ափամերձ տարածքներում ապրողներն ուզում էին և ուզում են հետևել վերոնշյալ հորդորին և առավել զգոն լինել, բայց, ի՞նչ է, պայծառատե՞ս են, ինչպե՞ս կարող են նախապես իմանալ կայանի կանգի և ՀԷԿ- ի ջրամբարից ջրի հանկարծակի բացթողման մասին, որը մինչև օգոստոս կարող է տեղի ունենալ օրվա ամենատարբեր ժամերի, նաև՝ գիշերը, երբ մարդիկ քնած են, և հանգեցնել գետերի վարարումների: Գուցե նրանք սուրճի բաժակ կամ եղունգ նայելո՞վ պետք է իմանան այդ մասին…

Ինչու՞ մարզպետարանի հայտարարության մեջ չի նշված, որ ՀԷԿ- ի աշխատանքը կանգնեցնելու յուրաքանչյուր դեպքում կայանի ջրամբարից ջրի բաց թողնման մասին համապատասխան համայնքների բնակիչները նախապես կիրազեկվեն փրկարար կամ քաղաքացիական պաշտպանության ծառայության միջոցով, տագնապի ազդանշանային համակարգի գործարկմամբ կամ այլ կերպ…

Ինչու՞ մարզպետարանը նման պարտավորություն չի ստանձնել կամ չի պարտավորեցրել «ՁորաՀԷԿ»- ը շահագործող ընկերությանը կայանի կանգի դեպքում անմիջապես իրազեկել համապատասխան ծառայություններին, որպեսզի նրանք էլ, իրենց հերթին իրազեկեն բնակչությանը: Արդյոք հենց այս անգործության հետևանքով չե՞ն պայմանավորված մայիսի 26- ի աղետի մասշտաբները: Ի վերջո, տեղի ունեցած աղետը դաս չեղա՞վ և չի՞ լինելու գոնե դրանից հետո համապատասխան հետևություններ կատարելու համար:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ