Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է

Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է
29.03.2024 | 13:45

Կապիտուլյանտ Նիկոլի սպասարկու Ալենը երեկ Հ1-ով նաև մեղադրեց Ռուսաստանին մեզ խաբելու և պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար:

Թե բա «Մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ: Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում: Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա»:

Մի քանի հարց ստախոս Ալենին. հետաքրքիր է, 2019 թ-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» ճղճղոցը պայմանավորվա՞ծ էր Մոսկվայի հետ, քանի որ բոլորի համար էլ հասկանալի էր, որ դրանով քանդվոմ է բանակցային գործընթացը և Նիկոլը լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա:

Եթե Նիկոլը դա արել է ինքնուրույն՝ առանց Մոսկվայի «դաբրոյի» և իմացության, որին ընդունում է որպես «դաշնակից, ավագ եղբայր», ապա մենք իրավունք չունենք Ռուսաստանից նեղանալ ու նրան մեղադրել մեզ չպաշտպանելու մեջ:

Ըստ Ալենի ստացվում է, որ իրենց ապիկար իշխանությունը ի՛նչ ցանկանա անելու է ու ՌԴ-ն էլ պետք է Նիկոլի կատարածի համար պատասխա՞ն տա:

Պատերազմ սանձազերծելուց հետո Մոսկվան մի քանի անգամ առաջարկել է զինադարար կնքել, բայց Նիկոլը մերժել է և դիտավորյալ մեզ տարել է պարտության: Դրա համարա էլ է Մոսկվան մեղավո՞ր:

Չունենալով հայ- ադրբեջանական դեմարկացված և դելիմիտացված սահման պատերազմից հետո Նիկոլը ահռելի տարածքներ նվիրեց Ադրբեջանին ու հետո սկսեց Մոսկվայից պահանջել, որ իր գծած ոչ օրինական սահմանները ՌԴ-ն պաշտպանի՝ խաբելով սեփական ժողովրդին, թե իբր 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիայով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը զավեշտի ժանրից է:

2023 թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլը Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որի քավորներ են դառնում Մակրոնը և Միշելը ու դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից Արցախի հետագա շրջափակումը և կազմակերպվելիք ցեղասպանությունը ու հիմա դրա համար մեղավո՞ր է կրկին Մոսկվան, որի խաղաղապահները Նիկոլի շնորհիվ զրկվեցին իրենց իրավունքներից:

Ալենը ծպտուն չի հանում, որ այդ ամենի պատասխանատուները Ֆրանսիան ու ԵՄ-ն են:

Ալե՛ն, դու ստում , ստում, ստում, ստում ես...

Ի գիտություն ալենասերների, Ալենը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, ըստ լուրերի, փախել էր Հայաստանից և պատսպարվել էր Մոսկվայում՝ հայտնի շինարար-գործարարներ Հովհաննիսյանների մոտ: Հետաքրքիր է, որ Ալենը իր շեֆի այլանդակությունից հետո չէր մեկնել Վաշինգտոն, Բրյուսել, Փարիզ կամ Լոնդոն, այլ «թաքնվել» էր իր ատելի և ստախոս ռուսների մայրաքաղաքում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ