ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ

Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ
19.11.2023 | 06:58

Մեզ հաջողվեց մինչև 1994-ի ամառ ազատագրել Լեռնային Արցախը, ավելի քան 11,000 քկմ, բայց ի՞նչ արեցինք մենք մեր հայրենիքի այդ հատվածի հետ։ Թալանեցինք՝ համարելով այն թուրքի հող։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին բեռնատարներով մարդիկ գնում հատկապես Քարվաճառ, Ջրական, Ղուբաթլու, Կովսական, Վարանդա, Ակնա և հարակից տարածքներ, հանում ինչ հնարավոր է և ինչպես հնարավոր է։ Հիմա ոմանց համար երևի անծանոթ անուններ են, քանի որ մեր ժողովրդի մեջ ավելի արմատացած են թուրքական, քան հայկական տեղանունները։ Մարդիկ գերադասում են ասել թուրքական Ջեբրայիլ, քան հայկական Ջրական կամ Մեխակավան, թուրքական Զանգիլան, քան հայկական Կովսական, թուրքական Ֆիզուլի, քան հայկական Վարանդա, թուրքական Աղդամ, քան մեր պատմական Ակնա, Քելբեջեր, քան Քարվաճառ։

Ես հիշում եմ նույնիսկ Հայաստանի նախկին նախագահների խոսքերը, ովքեր շարունակ արտաբերում էին Քելբեջեր տեղանունը, իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ գերադասել է թշնամուն հատուկ Էյվազլի և նման ոչ հայկական անվանումներ, Ղուբաթլուի հայկական տեղանվանում Սանասարը հեգնելով անվանում՝ Սանասար, Բաղդասար։

Սա է մեր հարգանքը մեր հայրենիքի, մեր անցյալի ու մեր ունեցած արժեքների նկատմամբ։

Ամբողջ Քաշաթաղի շրջանը վերաբնակեցվեց 1990-2000-ականների ընթացքում, բայց մարդիկ այդպես էլ չսովորեցին Բերձորին կամ Աղավնոյին վերաբերվել որպես հայրենիք։ Ինքս եմ հանդիպել Բերձորում ապրող մեր շատ հայրենակիցների, որոնք «թուրքի հող» էին անվանում այդ տարածքը։ Մոռացել ե՞ք, թե 2020-ի պատերազմի վերջին օրերին Հայաստանի մի շարք պաշտոնյաներ ու նրանց մանկլավիկներ ինչ արագությամբ մտան Քաշաթաղի շրջան ու սկսեցին թալանել էլեկտրակայանները և բազմաթիվ այլ ռեսուրսներ։ Իսկ 2021-2022 թվականների ընթացքում, երբ մենք պայքարում էինք Բերձորն ու Աղավնոն հայկական պահելու համար, շատերը քանդում էին ինչ կարող էին, համարում էին, որ տված է, ու եթե տված է, ի՞նչ իմաստ ունի թողնել թուրքին։ Այնինչ, պետք էր պայքարել պահելու համար, որը իրականում հնարավոր էր, շատ մեծ էր հնարավորությունը, բայց 2022-ի հունիս-հուլիս ամիսների ընթացքում ընդամենը 6 հոգի միացավ այդ պայքարին, պատկերացնում ե՞ք, 6 հոգի 2,5 մլն մարդուց։

Ու մենք մեզ համարում ենք հայրենասեր։ Իհարկե, հիմա էլ կհայտնվեն մարդիկ, որոնք կմեղադրեն, թե իրենք տեղյակ չեն եղել։ Հանդիպել եմ հարյուրավոր հայտնի ու անհայտ մարդկանց հետ, առաջարկել հստակ ծրագիր՝ համաձայնեցված տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց Հայաստանում և Արցախում շատ քչերը իրական քաջություն ունեցան դեմ գնալու Նիկոլի պայմանավորվածություններին։ Ավելի հեշտ է թողնել՝ ևս մեկ դավաճանություն անի, որ հետո ասես՝ դավաճան է, քան կանխես դավաճանությունը։

Մեր չարածների, բացթողումների, նախկինների թալանի, ներկաների դավաճանության ու գործարքների մասին կարելի է անվերջ խոսել, միմյանց մեղադրել ռուսամետության, ամերիկամետության համար, իրար անվանել քոչարյանական ու նիկոլական, բայց դրանից որևէ բան այլևս դեպի լավը չի փոխվելու, ավելին ասեմ՝ ամեն ինչ գնալու է ավելի վատ։

Չգիտեմ, գիտակցում եք, թե ոչ, բայց մենք հիմա անդունդի հատակին ենք, գլորվել-գլորվել, պատեպատ ենք խփվել ու ջարդված հասել ենք հատակին, կորցրել ենք ամբողջ Արցախը, թշնամու զորքը մեր բնակավայրերի գլխավերևում է, ուղիղ նշանառության տակ են վերցրել Կապանը, Գորիսը, Սիսիանը, Ջերմուկը, Վարդենիսը իրենց գյուղերով հանդերձ, թշնամու թիրախում են նաև Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների բազմաթիվ գյուղեր, այն դեպքում, երբ մինչև 2020 թվականը նշածս շրջանները թուրքից հեռու էին հարյուրից ավելի կիլոմետր։

Ո՞վ կպատկերացներ, որ Սիսիանում կամ Կապանում ապրող մեր հայրենակիցները հանկարծ կվախենան թշնամու կրակոցից, էլ չասեմ Ջերմուկի մասին։ Բայց դա եղավ, քանի որ ժողովրդի ստամոքսի բերած վարչապետը գնաց գործարքի թշնամու հետ, բայց նաև մենք բավարար չափով չցանկացանք ամուր պահել Արցախը։ Կորցրեցինք Արցախը, սպառնալիքը հասավ նաև Սյունիքին, Վայոց ձորին, Գեղարքունիքին, Տավուշին, Արարատին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ