Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Առաջնագիծը կահավորելու և քողարկիչ ցանցեր տեղադրելու համար կառավարությունը փող չունի

Առաջնագիծը կահավորելու և քողարկիչ ցանցեր տեղադրելու համար կառավարությունը փող չունի
01.09.2023 | 12:10

Քանի որ ՀՀ ՊՆ-ն հաստատեց հայկական կողմի ցավալի 2 զոհի մասին տեղեկությունը, այն, ինչի մասին ակնարկում էի առավոտյան, բայց չէի ուզում բաց տեքստով ասել, ստիպված եմ մի իրողության մասին էլ ասել․

Մենք առաջնագծում զոհեր տալիս ենք հիմնականում վատ քողարկման կամ ընդհանրապես, քողարկման բացակայության պատճառով, իսկ հայ զինվորները դառնում են անպաշտպան թիրախ թշնամու դիպուկահարների ու բայրաքթարների համար։ Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան Վարդենիսի դիրքերում 2 հայ զինվորները զոհվել են այդ պատճառով։ Դրանց դեմ պաշտպանվելու լավագույն մեթոդը քողարկիչ ցանցերն են, որոնք շատ մատչելի են և չեն պահանջում հատուկ կամ գաղտնի պայմանագրեր։ Ես ինքս ընկերներիս ու մեր որոշ հայրենակիցների օգնությամբ արդեն հասցրել եմ ձեռք բերել և առաջնագծի բազմաթիվ կիլոմետրեր քողարկել դրանցով՝ այդկերպ թշնամու սադրանքների ժամանակ արդեն իսկ փրկելով բազմաթիվ զինվորների կյանքեր։

Հիմա մեկ շատ պարզունակ փաստ։

Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար է հատկացրել մի թմրամոլ երգչի մեր երկիր բերելու և այստեղ մարդկանց զվարճացնելու համար։ Դա այն դեպքում, երբ առաջնագիծը կահավորելու և քողարկիչ ցանցեր տեղադրելու համար մեր կառավարությունը փող չունի։

10 մետր երկարությամբ 1 քողարկիչ ցանցն արժի մոտ 52$: Եթե Սնուփ Դոգի համար նախատեսված 6 մլն $-ը բաժանենք 52-ի, կստանանք կլորացված 115 հազար 384, այսինքն այդքան հատ քողարկիչ։

Դա լիովին բավարար է, որ քողարկվեն Հայաստանի և Արցախի բոլոր խրամատները և խոշոր զինտեխնիկան։

Մնացած եզրակացությունը և գործողությունները թողնում եմ ձեզնից յուրաքանչյուրի խղճին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4450

Մեկնաբանություններ