ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Խելացի» կոչվող կադրային քաղաքականությունը դեռ շարունակվում է

«Խելացի» կոչվող կադրային քաղաքականությունը դեռ շարունակվում է
27.08.2023 | 07:11

Ուկրաինացի գեներալներն ամենօրյա ռեժիմով փոխում և զարգացնում են պատերազմի մարտավարությունը, կարելի է ասել՝ մարտ վարելու դևելփմենթի մեջ են։

Ճիշտ է՝ այլ մարտավարական կրիտերիայի պատճառով ուկրաինացիների գործերն այնքան էլ լավ չեն, բայց հիմա այլ բանի մասին եմ ցանկանում խոսել։

Հրամանատարի և ընդհանրապես ցանկացած տեսակի ղեկավարի առաջնային հատկանիշներն են.

1. Ցանկացած, նույնիսկ անհույս թվացող իրավիճակներում, լուծումներ առաջարկելու ունակությունը

2. Արագ որոշումներ կայացնելու հատկությունը

3. Պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը

Իսկ մեզ մոտ, երբ մի հրամանատարի կամ ղեկավարի ասում ես՝ լավը չի, միանգամից պատասխան է գալիս, թե՝ գիտե՞ս ինքը ինչ խելացի է։ Եթե խելացի է, բայց չունի վերը նշված 3 հատկանիշները, ապա իր տեղը խորհրդականի կամ, առավելագույնը, տեղակալի պաշտոնն է, բայց ոչ երբեք՝ ԳՇ պետ կամ այլ բարձր պաշտոն։ Դրա համար Արիստոտելը խորհրդական էր, իսկ Ալեքսանդրը՝ հրամանատար։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը 44 օր չէր կարողանում կողմնորոշվել՝ զորքը «Ուրալներո՞վ» գնա, թե ոչ։ Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ, բացի անհուսությունից, ոչ մի այլ լուծում չի առաջարկել։ Ու այս մարդուն ասում են՝ ինքը խելացի է։ Խելացի էր, թող մնար իր տեղակալի պաշտոնում։ Բանակի զարգացման մասին իր գրած վերջին մտքերը հաշվի առնելով՝ կարելի նաև ասել, որ նույնիսկ խելացի էլ չի։ Միջակ մտքեր է արտահայտում։ Նման միջակ կարգի մտքեր ChatGPT-ն իրենից շատ ավելի լավ կարող է գեներացնել։

Ու մեզ մոտ «խելացի» կոչվող կադրային այս քաղաքականությունը դեռ շարունակվում է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ