Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Խելակորույս աշխարհի իրականությունն ու կասկածելի ապագան

Խելակորույս աշխարհի իրականությունն ու կասկածելի ապագան
30.12.2022 | 11:10

Օղբաթ են էս պսևդոդեմոկրատները, կանաչները, սուտիմուտի բնապահպանները, սորոսի արտադրության «պրադվինուտի» քանդարարներն ու հեղաշրջողների վաստակները։
Պայքարելով դեմոկրատիայի, մարդու իրավունքների, ազատ խոսքի համար՝ իշխանության գալով դառնում են բռնապետիկներ։


Քննադատելով շրջակա միջավայրն աղտոտողներին՝ ատոմակայան, ածխահանքեր և գազատարներ փակելու պահանջներ ներկայացնելով, գալով իշխանության արդեն անտառահատումներով, կանաչ անտառները ոչնչացնելով փայտով տաքանալու կոչեր են անում։


Սահմանային մի քանի ընդհարումները «դրոշակ սարքելով», մի քանի զինվորների զոհվելը քննադատելով, իշխանություններին մերժելով, հեղաշրջում անելով, իշխանության գալով, երկիրը պատերազմի տանելով, հազարավոր զոհեր տալով՝ հանգիստ վայելում ու հանուն ժողովրդի ապրում են բարեկեցիկ և ապահով կյանքով՝ առանց խղճմտանքի ու ամոթի զգացման։


ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանությունն ամեն գնով երկարաձգելու նպատակով, այդ երկրի 82 տարեկան կին ղեկավարն իրեն կորցրած համբուրում է մի ուկրաինացի կամակատար ղեկավարի ձեռքերը՝ հանուն դեմոկրատական խաղերի․․․


Սրանք են այս խելակորույս աշխարհի իրականությունն ու կասկածելի ապագան և սպասվող հնարավոր աշխարհացունց փոփոխությունների սպառնալիքները:
Իսկ այդ դեպքում մենք էլի ոտնատակ կլինենք՝ մեր խելքից ու մեր պատմությունից դասեր չքաղելու անընդունակությունից, ապաշնորհ իշխանություններին գոյատևելու հնարավորություն տալու պատճառով:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 16807

Մեկնաբանություններ