Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական երևույթ. Արսեն Ջուլֆալակյան

Կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական երևույթ. Արսեն Ջուլֆալակյան
10.11.2022 | 07:29

Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ.


-մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակը իշխանության են և շարունակում են վայելել հազարավոր մարդկանց աջակցությունը՝ այդ թվում՝ բավական կրթված մարդկանց,
-դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ,
-ազգակործան պատուհասը, ընտանիքով հանդերձ, նույնիսկ մի փոքր չի զղջում իր բերած աղետի համար և չտեսավարի առավելագույնս ըմբոշխնում է իշխանության տված բարիքները՝ նորից անպատիժ,
-կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական, նորմալ մի երևույթ և ընդունվում է հանրության լայն շերտերի կողմից,
-պատերազմի ընթացքում և դրանից հետո խայտառակ վարկ դրսևորածները նշանակվում են նոր, ավելի բարձր պաշտոնների, մաքրվում են, երբեմն՝ նույնիսկ հերոսացվում, շարունակում են անարգել եթերներով և սոցհարթակներով իրենց ստերի և մանիպուլյացիաների տարածումը,
-ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն հաշտ են այս ամենի հետ,
Հաշտ են նաև բազմաթիվ իբր սկզբունքային, ազգայնական հայտնի դեմքեր, որոնք ևս շատ հարմար տեղավորվել են տարբեր պաշտոնների,
-Սփյուռքի տարբեր համայնքներում հանդիպումների ընթացքում լսում ես «սրանք վատն են, բայց նախկինները՝ ավելի վատը» խայտառակ թեզը,
-սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի,
-երբ, այսքան ապացույցներից հետո, ծնունդով արցախցի, բարձրագույն կրթություն ստացած, տարիներով դասախոս աշխատած մարդն ասում է, թե էս «խեղճն» ինչ աներ, ամեն ինչ նախապես էր որոշված,
-երբ հայտնի ՔՊ-ականները դեռ կարող են ազատ զբոսնել քաղաքում...


Երկար կարելի է շարունակել:
Բայց այսքանն էլ հերիք է, որ պարզ դառնա եղածի օրինաչափությունը:
Հ.Գ. Ցավակցում եմ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքներին: Կգա ժամանակ, երբ նրանց սխրանքները կգնահատվեն:

Դիտվել է՝ 7506

Մեկնաբանություններ