Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Իսկ անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը նորից ու կրկին կանիծի «նախկիններին». Սենոր Հասրաթյան

Իսկ անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը նորից ու կրկին կանիծի «նախկիններին». Սենոր Հասրաթյան
10.07.2022 | 12:01

Գեներալը, լինելով բարձրագույն սպայական կոչում, ենթադրում է ոչ միայն երկարամյա զինվորական ծառայություն կամ ակադեմիական կրթություն, այլև առաջին հերթին անցած մարտական փառավոր ուղի և, որ շատ կարևոր է, ճակատագրական մարտերում իր բնատուր հրամանատարական տաղանդով բեկումնային նշանակության հաղթանակներ կերտող:

Պատահական չէ, որ գեներալին հաճախ տրվում է Զորավար պատվանունը:
Ժամանակ առաջ Հայոց բանակի շարքերում կային այդպիսի գեներալներ, որոնք, ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո, պաշտոնազրկվելով, իրենց տեղը զիջեցին բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչներին, որոնց ծանրակշիռ մասը, ունենալով գեներալական ուսադիրներ կրելու իրավունք, ավաղ, ինչպես ցույց տվեցին 44-օրյա պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած և առայսօր տեղ գտնող ոչ հայանպաստ զարգացումները, չուներ Զորավարին հատուկ մարտական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու գեներալական կարողություններ:


Այս ամենից հետո, թերես, «արդար» է, երբ անդրանիկքոչարյանները, լինելով երկրի ռազմաքաղաքական պարտության գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները, «պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան հաստատելու» համար մեղադրում են իրենց իսկ կողմից ԶՈՒ ԳՇ պետ նշանակված Օնիկ Գասպարյանին, վաղն էլ կմեղադրեն գեներալական ուսադիրներով որևէ կորպուսի հրամանատարի, որին շնորհել են հերոսի կոչում, մյուս օրը՝ մեկ այլ հրամանատարի, որն արժանացել է գեներական աստղերի, և այդպես շարունակ: Իսկ անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը կլսի անդրանիկներին և նորից ու կրկին կանիծի «նախկիններին»:


Սա է մեր դաժան ու անարդար իրականությունը: Իսկ ինչ վերաբերում է Գեներալ երևույթին, ապա դա, նախևառաջ, խելքով ու գործով վաստակած ՊԱՏԻՎ է, նոր միայն՝ կոչում:

Դիտվել է՝ 7772

Մեկնաբանություններ