ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժամանակն է Ռուսաստանի հետ խոսելու

Ժամանակն է Ռուսաստանի հետ խոսելու
06.02.2021 | 11:06

Եվրամիությունը և Ռուսաստանը միմյանց մեջ տեսնում են մրցակիցների, այլ ոչ թե գործընկերների: Ժամանակին մենք երազում էինք այլ Եվրոպայի մասին: Մեզ պետք է բաց խոսել՝ միմյանց հետ, ոչ թե միմյանց մասին՝ Frankfurter Allgemeine Zeitung-ում գրում է ԵՄ արտասահմանյան գործերով և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որ մեկնել է Մոսկվա:

Վերջին տասնամյակներում ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերությունները վատացել են, այդ հարաբերություններում կա վստահության պակաս միջազգային իրավունքին հակասող Ղրիմի ու Սևաստոպոլի անեքսիայից հետո 2014-ին:
Անմիջական հարևանությամբ կոնֆլիկտներին մեր դիրքորոշումներում ՝ սկսած Ուկրաինայից ու Բելառուսից մինչև Լիբիա ու Սիրիա, նաև մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների ոլորտում կան մեծ տարաձայնություններ: Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, ձերբակալությունն ու մեղադրական դատավճիռը, նաև հազարավոր մարդկանց կալանավորումը նշան են, որ երկրում ավելի ու ավելի է կրճատվում ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ կարծիքի տարածքը: Ռուսաստանի գործողությունները վերջին տարիներին չեն համապատասխանում Եվրոպայի Խորհրդի ու ԵԱՀԿ անդամ երկրի պարտավորություններին: Մեզ պետք է բաց երկխոսություն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վիճակի մասին: Հենց դա է դիվանագիտության իմաստն ու նպատակը՝ բանակցել միմյանց հետ, տեղեկություններ փոխանցել և փորձել ընդհանուր լեզու գտնել: Չնայած ամեն ինչին, կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել և արդյունքների հասնել: Օրինակ՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ: Ավելի մեծ փոխըմբռնումը և ԵՄ-ի ու ՌԴ-ի համատեղ ջանքերը բարենպաստ ազդեցություն կունենային տարածաշրջանային շատ ճգնաժամերի վրա: Մեր ժամանակի գլոբալ մարտահրավերները պահանջում են գլոբալ լուծումներ՝ սկսած Covid-19-ի պանդեմիայից: Մեզ պետք է ավելի շատ, ոչ թե ավելի քիչ, համագործակցություն, թափանցիկություն ու տեղեկատվության փոխանակում: Մենք պետք է պայքարենք ապատեղեկատվության դեմ, որ այս դեպքում հատկապես վտանգավոր է և կարող է վտանգել մարդկանց կյանքը: Մենք նկատել ենք, որ այդ ոլորտում գործունեություն կատարվում է և Ռուսաստանում: Վերջապես՝ մենք պետք է զբաղվենք նոր մարտահրավերներով ու շանսերով, որ հայտնվում են թվային ոլորտում ու կիբեռտարածքում: Ոչ վաղ անցյալում մենք տեսել ենք բազում կիբեռհարձակումներ, որ նոր մրցակցության հայտանիշներ են: Մենք պատժամիջոցներ ենք սահմանել այն անձանց նկատմամբ, որ չարամիտ գործունեություն են վարել և անհրաժեշտության դեպքում ապագայում էլ կանենք: Կայունությունը Եվրոպայում պետք է հիմնված լինի համագործակցության, պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա, նաև մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների հարգանքի վրա: Երկխոսություն սկսել չի նշանակում, որ մենք պարզապես անցնելու ենք ստատուս քվոյի: Պետք է գտնել ոլորտներ, որտեղ կա փոխըմբռնում՝ վստահությունն աստիճանաբար վերականգնելու համար:
Ժոզեպ Բորել, Frankfurter Allgemeine Zeitung


Հ.Գ. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով արևմտյան երկրների կողմից հնարավոր նոր պատժամիջոցները՝ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Մոսկվան արդեն սովոր է ԵՄ-ի՝ օրինական հիմք չունեցող միակողմանի սահմանափակումներին և շեշտել. «Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն առնվազն այս փուլում անվստահելի գործընկեր է»: Նրա խոսքով, ԵՄ անդամ պետությունների միջև համերաշխության սկզբունքը հանգեցրել է Նավալնիի գործի վերաբերյալ նրանց միասնական դիրքորոշմանը, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը լավ հասկանում է նման մոտեցման անհեթեթությունը: «Հռոմեական օրենսդրությունն ասում է` ապացույցի բեռը դատախազի վրա է: Սա հենց այն է, ինչ մենք խնդրում ենք, ոչինչ ավելին», - հավելել է Լավրովը և շեշտել, որ հույս ունի, թե ռազմավարության առաջիկա վերանայումը ուշադրություն կդարձնի ԵՄ անմիջական հարևանության հիմնարար շահերին, որում կառուցողական հետագիծ կթողնեն բանակցությունները: Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է դրան: Անդրադառնալով Նավալնիի գործի վերաբերյալ եվրոպական երկրների արձագանքին՝ Լավրովը նշել է, որ ԵՄ պետությունները կենտրոնանում են Ռուսաստանում անցկացվող ցույցերի վրա՝ ստվերելով ենթադրյալ թունավորման վերաբերյալ ճշմարտության պարզաբանման գործընթացը:


Ռուսաստանը և Եվրամիությունը պետք է համաձայնության գան՝ հետխորհրդային տարածքում գտնվող ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների շուրջ՝ ասել է Սերգեյ Լավրովը՝ Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո: «Կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք համաձայնության գանք այն սկզբունքների շուրջ, որոնք ներառում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություններ, լինի հետխորհրդային տարածքում, Արևմտյան Բալկաններում, թե այլուր», - ասել է Լավրովը:


Ջոզեպ Բորելն ասել է, որ Ռուսաստանը և ԵՄ-ն դեռևս տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է համագործակցության համար հնարավոր ուղիներ փնտրել: «Անհրաժեշտ է ընդհանուր լեզու և փոխըմբռնման ոլորտներ գտնել: Սա է իմ այցի նպատակը: Սա ընդամենը առաջին քայլն է: Մենք դեռ տարաձայնություններ ունենք մի քանի հարցերի շուրջ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փնտրել ոլորտներ, որոնցում կարող ենք համաձայնության գալ և համագործակցել», - նշել է Բորելը: Ըստ նրա՝ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան և Բրյուսելը կարող են և պետք է համագործակցեն, քանի որ այդ դեպքում լավ արդյունքներ կգրանցվեն: Բորելը ընդգծել է, որ ՌԴ նախարարն արդեն իսկ նշել է դրանցից մի քանիսը, և հավելել, որ ինքը ևս նույն կարծիքին է:


«Մշակույթի, առողջապահության, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ոլորտներում, կլիմայի փոփոխության, Արկտիկայում տարվող աշխատանքների և թվային միջավայրի հարցերում: Այստեղ կան բազմաթիվ համատեղ միջոցառումներ, որոնք ենթադրում են առանձին կողմերի սերտ համագործակցություն», - նշել է Բորելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ