ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Բորտնիկովը Անդրկովկասում GPS-ի դերում է

Բորտնիկովը Անդրկովկասում GPS-ի դերում է
21.12.2020 | 10:27

ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մեկնել է Երևան, ապա՝ Բաքու: «Հրապարակի» տվյալներով՝ նա եկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով և քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակով խնդրել էր աջակցել Երևանին Հայաստանի ու Ադրբեջանի դեմարկացիայի հարցում: Սարգսյանը նշել է, որ «ցավոք, դեռ կա կողմերի միջև նոր վեճերի հնարավոր վտանգ սահմանների դեմարկացիայի հարցում»: Հրադադարի եռակողմ հայտարարությամբ կոնֆլիկտի կողմերը կանգնել են ճակատի գծում իրենց գտնվող վայրում, որ տեղ-տեղ չի համընկնում նախկինում գոյություն ունեցած պետական սահմաններին Ադրբեջանի ու Հայաստանի միջև և խնդիրներ է ստեղծում՝ հարուցելով երկու երկրներում լուրջ հասարակական-քաղաքական արձագանքներ:

Փաշինյանն ասում էր, որ Երևանն ու Բաքուն պատերազմի ավարտից հետո անցկացնում են սահմանների ճշտում՝ սովետական ժամանակների տարածքային բաժանման հիման վրա: Նրա խոսքով՝ «գործընթացն անցկացվում է GPS կոորդիատների ճշգրտմամբ»: Բայց գործը շատ ավելի բարդ է: Հայաստանի անշարժ գույքի կադաստրի նախկին տնօրեն Սարհատ Պետրոսյանը հայտարարել է, որ հայկական պետական ոչառևտրային «Երկրաբանություն ու քարտեզագրություն» կազմակերպությունը, որ պետք է զբաղվեր սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրներով, մասնակի լուծարվել է և 2020-ին ու վերածվել «կազմակերպության, որ զբաղվում է բացառապես ունեցվածքի գրանցմամբ՝ մոռանալով շատ կարևոր գործառնություններ», որի հետևանքով անհետացել են կամ չկան համապատասխան աշխարհագրական քարտեզները, որ ապագայում կարող են հարուցել անխուսափելի տարածքային վեճեր Ադրբեջանի հետ՝ ինչպես ծագել են Սյունիքի մարզում՝ սահմանների դեմարկացիայի և քաղաքացիների անվտանգության հետ կապված: Բաքվի հետ խնդիրներ են սպասվում և Կապանում ու Մեղրիում: Պետք է կողմնորոշվել տեղորոշման GPS արբանյակային համակարգի օգտագործման սկզբունքների շուրջ՝ տարածքի ամեն մետրը ճշտելու նպատակով, առանց որի հնարավոր չէ սահմանի դեմարկացիան: Հայ մասնագետների խոսքով՝ «Եթե նախկինում, մինչև 2020-ի պատերազմը, Հայաստանի, Ադրբեջանի սահմանները, շփման գիծը հստակ նշված էին Google-ի քարտեզներում, հիմա այդ ամենը չկա, շատ «գծեր» ջնջված են»:

Կա պահ, որ կարող է լինել ԱԴԾ-ի անմիջական իրավասությունների տակ: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, Լեռնային Ղարաբաղի տարածք են մտնում ռուս խաղաղապահներ: Նրանք տեղակայվում են շփման գծի և միջանցքի երկայնքով, որ միացնում է Ղարաբաղը Հայաստանին և որը վերահսկում է ԱԴԾ-ն: Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները հայտնվել են Ադրբեջանի ԶՈՒ շրջափակման մեջ Խծաբերդի մոտ, որ «կան կապի պրոբլմներ տեղանքի և հաղորդակցության հետ կապված» և «մենք ունենք արոշակի ճգնաժամային իրավիճակ»: Ակնհայտ են նոյեմբերի 9-ի հայտարարությունը նոր իմաստներով ու նոր աշխարհագրությամբ հագեցնելու փորձերը: Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքից. Երևանում վստահ են, որ դա վերաբերում է միայն շրջակա շրջաններին: ՌԴ ՊՆ-ն վճռել է նորացնել խաղաղապահ առաքելության քարտեզը, որ խուսափի երկու կողմերի քննադատությունից, որ չունի իրավաբանական կամ քաղաքական հիմք: Հաշվի առնելով Բաքվի ու Երևանի փոխադարձ հետաքրքրվածությունը ռուս խաղաղապահներով, հազիվ թե նրանք մտադիր են ձախողել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Ուստի նրանք գործելու են Մոսկվայի հետ համատեղ համագործակցության շրջանակներում՝ խաղաղապահների անվտանգությունը ապահովելու համապատասխան միջոցների համար: Այդ պատճառով, գուցե, Բորտնիկովի առաջ Երևանում ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից տեղակայելու հարց է դրվել, ինչպես պահպանվում են Հայաստանի սահմանները Թուրքիայի ու Իրանի հետ: Բացառված չէ, որ այդ ամենը կլուծվի ադրբեջանահայկական պետական հանձնաժողովի ձևաչափով՝ կառավարության, հատուկ ծառայությունների, սահմանամերձ շրջանների քաղաքացիական վարչակարգերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ ժամանակ բոլորը պետք է պահպանեն սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի ռուսական ստանդարտները: Երևանից ԱԴԾ-ի տնօրենը մեկնել է Բաքու նրան ընդունել է Ալիևը: Նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, կոնֆլիկտի կարգավորումը, եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Մի խոսքով՝ Բորտնիկովը Անդրկովկասում սկսում է վիթխարի քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակության աշխատանք:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Պուտինը, Նարիշկինը, Շոյգուն, Բորտնիկովը՝ բոլորը իրականացնում են տարածաշրջանում Ռուսաստանի շահերի պաշտպանությունը, փաստացի՝ հայերին ասվում է՝ շնորհակալ եղեք, որ պատերազմը դադարել է ու դուք չեք սպանվում, ադրբեջանցիներին հարցնում են՝ ուրիշ ի՞նչ եք ուզում: Ի՞նչ տանք: Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է. որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ