08.06.2012|
05:28
Տավուշի սրբավայրերով, սար-յայլաղներով, աղբյուր-գետակներով, անտառներով հարուստ մարզում տեղացիները միշտ մեծ շուքով են նշել կրոնական բոլոր տոները, ծեսերն ու Վարդավառը: Այդ օրերին տեղի շնորհաշատ կանայք պատրաստել են նաև տոնական, ծիսական ուտեստներ, թխելով կրկենի, բաղարջ, կաթնահունց, նազուկ, եփելով կոլոլակ, հոնասպաս, կորկոտ, ջամբ, դդմաքաշովի և այլ ավանդական կերակրատեսակներ: