ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արևմուտքը օտար է, խաղարկուն, հեղեղուկ, բարեկամ չեղավ ծանրագույն պահին

Արևմուտքը օտար է, խաղարկուն, հեղեղուկ, բարեկամ չեղավ ծանրագույն պահին
14.05.2024 | 06:55

ՈՒսապարկով կանգնել եմ աշխարհաբաժանման դժվարին ու բախտորոշ խաչմերուկում։ Մտովին պիտի ուրվագծեմ հետագա քայլերիս քարտեզը։ Որպես խորհրդանիշ վերցրել եմ ինձ հետ ավանդական աղն ու հացը։

Ո՞րն է իմ ճամփան։

Ընտրելու եմ մեկը։ Չկողմնորոշվող կողմնացույց եմ դարձել։

Արևմուտքը օտար է, խաղարկուն, հեղեղուկ, բարեկամ չեղավ ծանրագույն պահին, ձևը հաղթում է բովանդակությանը։ Թրքամերժար, ցեղասպանություն բերած, թշնամական տարածքը իմ ատելության սահմանագծին է։ Էլի մնում է Հյուսիսը՝ իր լավ ու վատով։ Ես հին մարդ եմ, հիշողություններս տանում են դեպի արվեստների ոսկեդարը, գիտական վերելքների սանդղակը, գնահատումի թռիչքաձողը, բարոյականության չափումները, կայուն ու հաստատուն բանաձևումները։

Եղած բացասականին գումարում եմ նաև դրականը և կյանքիս ավարտին ընտրում եմ հոգուս ցուցանած ճամփան։

Դա է իմը, գնացի։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9989

Մեկնաբանություններ