Եվրամիությունն առաջիկայում վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած եվրոպական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերին՝ նշվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տարածած հայտարարությունում։ ԵՀ-ը մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ը «ստեղծվել է Միացյալ Նահանգներին շահագործելու համար և դա հաջողությամբ արել է»։ Բրյուսելը շեշտել է, որ Եվրամիությունն «աշխարհի ամենամեծ շուկան է, ինչը մեծ հաջողություն է ԱՄՆ-ի համար»։               
 

«Լոկատոր» ընկերության կրթական և մշակութային հավելվածները կներդրվեն ԱրմԹաբ պլանշետներում

«Լոկատոր» ընկերության կրթական և մշակութային հավելվածները կներդրվեն ԱրմԹաբ պլանշետներում
04.02.2014 | 22:18

«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետև կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:

Ներկայումս ԱրմԹաբ պլանշետների համար «Լոկատորը» ստեղծում է նաև կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ նպատակ հետապնդելով բարձրացնել մեր հայրենիքի կրթական մակարդակը:
«Շատերին հայտնի «Լոկատորի» 3Դ Երևան նախագիծը, որը ԱՊՀ տարածքում անալոգ չունի իր գեղեցկությամբ և ճշգրտությամբ, իրականացրել են դպրոցականներ, որոնք իրենց գիտելիքները տվյալ բնագավառում ստացել են հենց համացանցից՝ ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։ Փաստորեն 5 դպրոցական կարողացել են իրենց գիտելիքներով հրաշալի մի նախագիծ իրականացնել, և եթե մենք ստեղծենք նոր ու հետաքրքիր կրթական հավելվածներ պլանշետների համար, որոնք ներդրվելու են դպրոցներում, ապա հիմք կդնենք մեր հայրենիքի փայլուն ապագային»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ