Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել: Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամ ասել են. «Հայերի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:
Փաստեր, վկայումներ պեղելու, էջեր թերթելու, ժամանակի շատ խորք գնալու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր այս արագընթաց օրերում դրանց պակաս պարզապես չի զգացվում։
Եվ բոլորս ենք մեղավոր՝ արդեն չորս տարուց ավելի:
Առավել մեղավոր ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից, մեղավոր ենք Սփյուռքով, Արցախով, Հայաստանով, առավել ևս՝ այս ապօրինի իշխանություններն իրենց ընտրող գոյանքներով:
Ասում են՝ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին ավելի նպատակահարմար կլինի վայր դնել մանդատը` մինչև այն կփորձեն ստիպելով անել ՔՊ–ականները:
Ի վերջո, զբոսաշրջիկը գալիս է տեսնելու և զգալու իրական կյանքը։ Եվ ինչքանո՞վ է համահունչ լինելու նրա համար տեսնել Հիսուսի հսկայական արձանը լեռան գագաթին մի երկրում, որտեղ նույնիսկ փոքրիկ արձաններ գույություն չունեն եկեղեցիներում