-
03.12.2020|
13:46
ԱԱԾ հարգարժան գործընկերներ, տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից: Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս:
-
03.12.2020|
13:44
Կառավարությունն ընդունեց 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:
-
03.12.2020|
13:36
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը:
-
03.12.2020|
13:30
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1277-ով՝ հասնելով 138508-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 37 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
03.12.2020|
13:27
Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ, ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույցում:
-
02.12.2020|
21:16
Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։
-
02.12.2020|
21:09
168.am-ի տեղեկություններով՝ Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան, պատճառներից մեկը, ի թիվս անվտանգության հարցերի, նրանց կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքներն են:
-
02.12.2020|
21:06
Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
-
02.12.2020|
20:55
Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու՝ ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
-
02.12.2020|
19:08
Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել են բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի այլ մասնակիցների թվում, ոստիկաններն ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, բայց կարճ ժամանակ անց բաց են թողել: