Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Առեղծվածային լուսանկար

Առեղծվածային լուսանկար
01.07.2023 | 15:51

Սա կոլաժ չէ, պատահականության արդյունք է, հրաշքի նման մի բան...

1979 թվականին էր, մեզ՝ իր նախկին ուսանողներին, որ այդ ժամանակ արդեն Մոսկվայի Պետական համալսարանի (ՄՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ էինք, այցելության էր եկել ԵՊՀ պատմության ամբիոնի դասախոս Հենրիկ Աբրահամյանը:

Այս լուսանկարն իմ ֆոտոապարատով արել է Սերգոն: Չգիտեմ՝ ինչպես էր արել, որ ֆոտոժապավենի կադրը կադրի վրա էր նկարվել, դա նկատեցի հայտածումից հետո: Համալսարանի կենտրոնական մասնաշենքի ամբողջ բարձրությամբ մեզ համար տարօրինակ, սակայն ուշագրավ ետնապատկեր էր առաջացրել իր խոհուն դիմանկարով:

... Իմ լավ ընկեր, իմ լավ բարեկամ, քո վաղաժամ հեռանալը կյանքից ինձ առիթ տվեց հանրայնացնելու

44 տարվա վաղեմությամբ այս զարմանալի լուսանկարը՝ նրանում տեսնելով ինչ-որ առեղծվածային բան: Կրթության և գիտության նկատմամբ քո անսահման սիրո ու նվիրումի արտահայտությու՞նն է այն...

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3953

Մեկնաբանություններ