ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի ՄԻՊ-ն առանձնացրել է 60 ռազմագերի, 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ

Արցախի ՄԻՊ-ն առանձնացրել է 60 ռազմագերի, 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ
02.12.2020 | 13:38

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ գիշեր-ցերեկ ցանկը թարմացնում են՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: Ռազմագերիներից միայն փոքր մասի ինքնությունն, ըստ Բեգլարյանի, դեռ չեն կարողացել պարզել: Պաշտպանը նշել է, որ առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, նրանց թիվը հասնում է շուրջ 40-ի:

«Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում», - գրել է Բեգլարյանը:

Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ