Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կառավարությունը չի քննարկում Հալեպից հայերի տարհանման հարցը

Կառավարությունը չի քննարկում Հալեպից հայերի տարհանման հարցը
04.10.2016 | 10:04

Հալեպում հրթիռակոծությունների թիրախում հայտնված հայերի տարհանման հարց Հայաստանի կառավարությունը չի քննարկում՝ ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ նախագահի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։


Հալեպահայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 8-10 հազար։

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ