Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Դեմ եմ». Իշխանություններից միայն խոստումներ ենք լսում

«Դեմ եմ». Իշխանություններից միայն խոստումներ ենք լսում
05.05.2014 | 16:15

«Դեմ եմ»-ը բոլորին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականցվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր՝ Պահանջի երթը: Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:

Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար: ՈՒրեմն՝ մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, բոլորս միանում ենք Պահանջի երթին»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ